Արժանի է սպայի կոչման. Մեդվեդևը կատակել է Իլոն Մասկի թեմայով
RussiaTesla-ի հիմնադիր Էլոն Մասկը արտահերթ կերպով արժանի է սպայի կոչման, կատակել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը:
Այդ կերպ պաշտոնյան մեկնաբանել է Ուկրաինայի համար նախատեսված, 4 կետերից բաղկացած «խաղաղության ծրագիրը», որը միլիարդատերը նախօրեին հրապարակել է սոցցանցանցում:
Մասկն առաջարկել է առաջին հերթին նոր հանրաքվե անցկացնել ՌԴ-ին միացած տարածաշրջաններում՝ այս անգամ ՄԱԿ-ի հսկողության ներքո: Իսկ երկրորդ կետով՝ առաջարկվում է Ղրիմը թողնել Ռուսաստանի կազմում: