Նորվեգիայում ՌԴ դեսպանին կանչել են արտգործնախարարություն. պատճառը հայտնի է
Արտաքին ՔաղաքականՆորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի դեսպանին կանչել է զրույցի՝ կապված Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների, ինչպես նաեւ Խերսոնի եւ Զապորոժիեի շրջանների՝ Ռուսաստանին միանալու հարցով անցկացված հանրաքվեների հետ:
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հանրաքվեների արդյունքների հրապարակումից հետո տարբեր երկրների ԱԳ նախարարություններ բողոքի նոտա են հղել Ռուսաստանին, այդ կապակցությամբ ԱԳՆ հրավիրելով մի շարք ռուս դեսպանների: