Շոյգուն կոչ է արել չմերժել զինկոմիսարիատ դիմած կամավորներին
ՌուսաստանՄասնակի զորակոչի շրջանակում շատ կամավորներ գալիս են ռուսական զինկոմիսարիատներ, նրանց չպետք է մերժել առանց լուրջ պատճառների:
Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ին:
Նրա խոսքով, մասնակի մոբիլիզացիայի շրջանակում ՌԴ զինված ուժերում ներգրավվել է ավելի քան 200 հազար քաղաքացի, իսկ նրանց ուսուցումը կազմակերպվում է 80 ռազմական ավաններում և 6 ուսումնական կենտրոններում: