Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան ՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող գա տեսնենք՝ ինչ անվտանգություն կա, թող գա ստեղ աշխատի. կիրանցեցի (տեսանյութ) Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը. ընդհանուր՝ բողոքի ակցիայի 96 մասնակից Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Երեվան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ» Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ» 

Արևմուտքն իր գործիքակազմը չի գործադրում հայկական կոնտեքստում. Հայաստանը պետք է բացատրություն պահանջի. Սիրանուշ Սահակյան

Իրավունք

Արևմուտքն իր գործիքակազմը չի գործադրում հայկական կոնտեքստում: Այս մասին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ նշել է ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Սիրանուշ Սահակյանը:

Հարցին՝ ի՞նչ պիտի անի Հայաստանի կառավարությունը, որ չի անում, նա արձագանքեց. «Օրինակ՝ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն երբ հայտարարում են ՀՀ-ին սատարելու ու մարդու իրավունքներն ու դեմոկրատիան պաշտպանելու իրենց պատրաստակամության մասին, անպայմանորեն քաղաքական երկխոսության մեջ պետք է դրվի նրանց կողմից ադրբեջանցիների հանդեպ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունը։ Եթե այդ պատժամիջոցները չեն կիրառվում, և մեր նկատմամբ երկակի ստանդարտներ են դրվում, ապա մեր փոխհարաբերություններում պետք է բարձրաձայնվի երկարաժամկետ հեռանկարով դեպի Արևմուտք ձգտելու հայկական կուրսի նպատակահարմությունը»:

Ըստ իրավապաշտպանի, Արևմուտքն իր գործիքակազմը չի գործադրում հայկական կոնտեքստում, հակառակն է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի դեպքում. «Ուկրաինականի պարագայում մենք տեսնում ենք ոչ միայն ռազմական օգնություն, նաև շատ ներգործուն պատժամիջոցներ, որոնք հարվածում են որոշում կայացնող պաշտոնյաներին, բիզնեսներին, անգամ՝ քաղաքացիներին:

Պետությունն այն սուբյեկտն է, որը կարող է բացատրություն պահանջել, թե ինչու Հայաստանի հետ կապված հարաբերություններում այս գործիքները չեն օգտագործվում»:

Անդրադառնալով Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հայտարարություններին, որտեղ նա ըստ էության հավասարության նշան էր դրել հայերի ու ադրբեջանցիներ կողմից իրականացված հանցագործություններին, Սիրանուշ Սահակյանն ասաց. «Սա արհեստականորեն երկու պետությունների մեջ հավասարության նշան դնելու քաղաքականության մաս է, և նրանք, որպես կանոն, չեն արձագանքում այն միջադեպերին, որոնք միակողմանի են, եթե նույնիսկ համարձակվել են և արձագանքել են, անպայմանորեն լինում է քաղաքական ճնշում Ադրբեջանի իշխանությունների կողմից»:

Իրավապաշտպանն ասաց, որ տեսանյութերից հավաքագրում են նաև տեղեկություններ, որոնք կարող են բացահայտել հայաստանյան զինված ուժերի կողմից կատարված չարաշահումներ, հայտնաբերելու դեպքում դրանք ներկայացնում են ՀՀ իրավապահ մարմինների ուշադրությանը, խնդրում, որ հետաքննեն: Առ այսօր, սակայն, հայկական ուժերի կողմից ադրբեջանցի զինծառայողների գնդակահարության դեպք չեն հանդիպել։

Պաշտոնական Երևանը չպետք է բավարարվի հայտարարություններով

Հայաստանի իշխանությունների հայտարարություններին, որ հետամուտ են լինելու միջազգային բոլոր հարթակներում, ատյաններում խնդրի բարձրաձայնմանը, Սիրանուշ Սահակյանը հակադարձեց. «Այդ հայտարարությունը ես կարող եմ անել, և հասարակությունը կընկալի, բայց Հայաստանի Հանրապետությունը ունի իրավապահ համակարգ, որը ստեղծված է հանցագործություններ քննելու, բացահայտելու և մեղավորներին պատժելու համար: Այս դեպքում մենք ունենք մեր քաղաքացիների դեմ կատարված ծանրագույն հանցագործություն: Արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունը արդյունավետորեն քննել է այդ միջադեպերը և օգտագործում է միջազգային համագործակցության գործիքները մեղավորներին Հայաստան բերելու և Հայաստանում արդարադատության առջև կանգնեցնելու նպատակով»:

«Եթե Հայաստանը ցանկանում է համոզել Նիդերլանդների կառավարությանը, որոնք, ասեմ, շատ բարեկամաբար են տրամադրված, որ պետք է այս դեպքերը հետաքննել, իրենք պետք է կարողանան աջակցել: Օրինակ, ասենք՝ ունենք բացահայտված այս դեպքը, ունենք այսպիսի ապացույցներ, ունենք նույնականացումներ, հիմա փոխօգնության կարգով ուղարկում ենք, որպեսզի դուք էլ լրացնեք այդ գործողությունների կատարումը, հսկողության տակ վերցնեք այս արարքին առնչություն ունեցող ադրբեջանցիներին, անհրաժեշտության դեպքում ձերբակալեք, ներկայացնեք ձեր երկրում արդարադատության, կամ հանձնման գործիքներով ուղարկեն Հայաստան, որպեսզի մենք կարողանանք պատժենք», - մանրամասնեց Սիրանուշ Սահակյանը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Հող ու ջուր, մեր ու մանուկ ուրացել ենք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը (տեսանյութ) Պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև«Նիկոլ, դավաճան». գյումրեցիները ճանապարհ են փակել (տեսանյութ)Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողությամբ` ՌԴ սահմանապահներով. ԱլիևՏարադրամի փոխարժեքները ապրիլի 25-ին Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչըՍա Տավուշում հավելյալ հնարավորություն է, շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն կունենա (տեսանյութ)Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչՊարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ)Հենց հիմա որ ստեղ կանգնած ենք, էս տարածքը անցնելու ա Ադրբեջանին, բայց կադաստրով մերն ա (տեսանյութ)Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն ՄխիթարյանԱպրիլի 28-ին Երևանի կենտրոնում փակ փողոցներ կլինեն Հրամանատարական հավաքի մասնակիցները հետևել են նոր մոտեցումներով ցուցադրական պարապմունքին. ՊՆ Թուրքին մտցնում են մեր հողի մեջ, ո՞նց պաշտպանենք մեր ընտանիքներին, հողը հայինն ա, քաղաքական հարց չկա (տեսանյութ) Թանկարժեք մետաղների գները նվազել ենՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստըԱպրիլի 25-ի աստղագուշակԱսում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ ՊողոսյանԷդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող գա տեսնենք՝ ինչ անվտանգություն կա, թող գա ստեղ աշխատի. կիրանցեցի (տեսանյութ) Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը. ընդհանուր՝ բողոքի ակցիայի 96 մասնակիցՄենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Երեվան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՄԻԵԴ-ն ու ՄԱԿ-ը երբեք չեն հայտարարել, որ ՀՀ-ն «օկուպացրել է» Լեռնային Ղարաբաղը (տեսանյութ)Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան ՈՒՂԻՂ. Տավուշում իրավիճակը շարունակում է մնալ լարված Աննա Հակոբյանը գնացքով գնում է ԳյումրիԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՔննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարներըՕրվա խորհուրդ. Ապրիլի 25«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»«Հրապարակ». Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների և ատողների միջև չկա կոնսոլիդացիա«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են ՀայաստանիցՎարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազըԳուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»ԵԱ․ Արթուր Դավթյանը, Գագիկ Խաչիկյանը եւ Արթուր Ավետիսյանը եզրափակիչում ենՀայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Թեհրանում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև
Ամենադիտված