Անվտանգությո՞ւն, թե կուշտ որովայն. ՔՊ-ականների «առաջարկը»՝ ժողովրդին Կիմ Չեն Ընը երթևեկել է Պուտինի նվիրած ավտոմեքենայով (լուսանկար) «Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ ներկայացվել է Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ զեկույց Թուրքիայում երկրաշարժի հետևանքով կան ավերվածություններ (տեսանյութ) Ինչ աղետների է հանգեցնելու Փաշինյանի արկածախնդրությունը Մակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասին ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները Պետրոս Ղազարյանի հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան Փաշինյանը հայտնել է՝ ինչ է պետք հաջողակ պետություն ունենալու համար (տեսանյութ) 

Հայաստանի իշխանությունները համարձակություն չեն ունենա ընդունելու Միջազգային քրեական դատարանի մանդատը. Սիրանուշ Սահակյան

Իրավունք

Ադրբեջանցի զինծառայողների կողմից Իշխանասարում սեպտեմբերի 13-ին հայ զինծառայողներին գնդակահարելը բացահայտում է մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում։

NEWS.am-ի հետ զրույցում ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն ասաց, որ զենքը վայր դրած եւ արդեն հակառակորդի ֆիզիկական հսկողության տակ գտնվող անձը գտնվում է մարդասիրական իրավունքի լիարժեք պաշտպանության ներքո. «Նրան պետք է տալ գերեվարվածի կարգավիճակ, փոխանցել կենտրոնական իշխանություններին եւ հակամարտության ավարտից հետո հայրենադարձնել իր քաղաքացիության երկիր։ Այս պարագայում տեսնում ենք, որ անձինք գերեվարվել են, բայց ադրբեջանցի զինծառայողները միտումնավոր, կամայական ձեւով նրանց զրկում են կյանքից, ինչը պատերազմական հանցագործություն է»։

Սահակյանն ընդգծեց, որ այդպիսով խախտվել են Ժնեւյան կոնվենցիայի այն դրույթները, որոնք կապված են ռազմագերիների հետ վարվելակերպի կանոնների հետ. «Կա նաեւ այլ դրույթ, որը նշում է, որ այս խախտումները հանդիսանում են կոպիտ խախտումներ, որոնք պատերազմական հանցագործություններ են»։

Անդրադառնալով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի այն հայտարարությանը, թե այդ դեպքը պետք է հետաքննվի, Սահակյանն արձագանքեց.

«Սա ոչինչ չասող, անդեմ ու անիմաստ հայտարարություն էր։ Հասկանալի է, որ դա հնչեցվեց այն կառույցից, որն այս պահին ունի տնտեսական լուրջ համագործակցություն Ադրբեջանի հետ էներգետիկ ոլորտում, որը Ռուսաստանին դիվերսիկացնելու փնտրտուքներում կանգնել է հենց ալիեւյան ռեժիմի վրա։ Այս ընտրության ժամանակ անգամ հաշվի չեն առնում պետության հակաժողովրդական բնույթը, ռեժիմի կողմից լայնամասշտաբ կոռուպցիոն հանցագործությունների մեջ ներգրավվածությունը, մի ռեժիմ, որը ծրագրավորել եւ իրականացնում է պատերազմական հանցագործություններ»։

Սահակյանը նշեց, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ զինծառայողներին գնդակահարելու առաջին վայրագությունը չէ.

«Սա առաջին միջադեպը չէր։ Այս նույն պաշտոնյան լռել է շատ այլ միջադեպերով։ Հայկական կողմը տարբեր իրավապաշտպանական կառույցների միջոցով այս կառույցին ներկայացրել է գնդակահարությունների այլ դեպքեր։ Հադրութում հայ 6 զինծառայողների սպանել էին, որոնք պատերազմի ավարտից հետո թաքնվել էին անտառներում եւ ադրբեջանական կողմն արգելել էր որոնողական գործողությունները, որից հետո ինքն էր հայտնաբերել եւ գնդակահարել։ Սա եւս համանման սպանություն է, երբ վերջիններս պետք է օժտվեին ռազմագերու կարգավիճակից, հատկապես որ պատերազմն ավարտված էր, բայց նրանք նախընտրում են էթնիկ հիմքով պատերազմական հանցագործությունների կատարման մոդելը։ Հադրութի դեպքը ես օրինակ բերեցի, բայց բացահայտել ենք երկու տասնյակից ավելի դեպքեր, երբ ռազմագերիներին գնդակահարել են։ Շուրջ 2 տարի այս կառույցներն անդեմ հայտարարությունից զատ որեւէ գործողություն չեն կատարում։ Նույն ուկրաինական կոնֆիլկտում փոքր դրսեւորումներով դեպքերը ինչպիսի ուժգին արձագանքի են արժանանում։ Այս դեպքում նրանք անգամ չեն ուզում ներազդել հանցագործության մեջ անմիջական ներգրավվածություն ունեցող պաշտոնյաների վրա»։

Ըստ Սահակյանի՝ այս կոչի հասցեատերը պետք է լինեն միջազգային փաստահավաք հատուկ առաքելությունները, որպեսզի հետաքննությունն անկախ լինի. «Եթե նրանք հետաքննության տակ նկատի ունեն Ադրբեջանին, ապա սա կտանի փակուղի։ Ադրբեջանը ձեւական առումով կբացի այս քրեական գործերը, որեւէ իմաստալից քննչական գործողություններ չեն իրականացվի եւ հանցագործները կկոծվեն»։

Անդրադառնալով ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի այն հայտարարությանը, որով նա առաջարկում էր, որ Հայաստանն այս դեպքերի առնչությամբ դիմի Միջազգային քրեական դատարան, Սահակյանն ասաց.

«Այս պահին գործարկվող բոլոր դատարաններում քննարկվում են պետության պատասխանատվությունը՝ մարդու իրավունքների խախտումների համար կամ կոնվենցիոնալ դրույթների խախտումների համար։ Սակայն դրված չէ քրեական պատասխանատվության խնդիր։ Այս պայմաններում պետության՝ քրեական պատասխանատվությունը բացառված է։ Միակ հնարավորությունը, որ մենք խոսենք անհատների քրեական պատասխանատվության մասին, դա Միջազգային քրեական դատարանն է։ Եթե ցանկանում ենք հասնել նրան, որ կատարողները կամ նրանց հրամանատարները ենթարկվեն պատասխանատվության կատարված հանցագործությունների համար, ապա դրա հնարավորությունը ստեղծում է Միջազգային քրեական դատարանը»։

Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ այդ դատարանին դիմելը պետք է նախեւառաջ նախադրյալներ ունենա. գոյություն ունեն կոնվենցիոնալ սահմանափակումներ. «Պետությունները պետք է ճանաչեն դատարանի իրավազորությունը՝ ստատուտը վավերացնելով։ Ստատուտի առնչությամբ նախկինում կայացվել է Սահմանադրական դատարանի որոշում, որ դրա վավերացումը կհակասի ՀՀ սահմանադրությանը, բայց Սահմանադրությունն այս եզրակացությունից հետո երկու անգամ փոփոխվել է, դրա համար սահմանադրականության ստուգման իրավական մեխանիզմներ գոյություն ունի։ Այս հարցն առավելապես կապված է նաեւ քաղաքական որոշման հետ, պետք է իշխող քաղաքական ուժը հանձնառի եւ կամք ցուցաբերի՝ վավերացնելու Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը։ Սակայն նրանք քաղաքական բանակցությունների կողմ են, չեմ կարծում, որ ադրբեջանցի քաղաքական ղեկավարների համար սպառնալիքներ կստեղծեն։ Եթե փորձեն ստեղծել, ապա մեծ ճնշումների են ենթարկվելու բուն բանակցությունների ընթացքում, ուստի չեմ կարծում, որ համարձակություն կունենան եւ կընդունեն թեկուզ ժամանակավորապես Միջազգային քրեական դատարանի մանդատը»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Անվտանգությո՞ւն, թե կուշտ որովայն. ՔՊ-ականների «առաջարկը»՝ ժողովրդինԿիմ Չեն Ընը երթևեկել է Պուտինի նվիրած ավտոմեքենայով (լուսանկար)«Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ ներկայացվել է Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ զեկույցԹուրքիայում երկրաշարժի հետևանքով կան ավերվածություններ (տեսանյութ)Ինչ աղետների է հանգեցնելու Փաշինյանի արկածախնդրությունըՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասինԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները Պետրոս Ղազարյանի հրավերն ընդունված է․ Եսայի քահանա ԱրթենյանՓաշինյանը հայտնել է՝ ինչ է պետք հաջողակ պետություն ունենալու համար (տեսանյութ)«Ժողվարչապետը» տվեց-անցավ բոլորին. Փաշինյանի «կոմպլեքսներն» ու վախերըԵսայի քահանա Արթենյանին վաղը հրավիրում եմ հյուր․ Պետրոս ՂազարյանՔենիայում ուղղաթիռ է կործանվել․ զոհվել է երկրի պաշտպանության ուժերի ղեկավարըՓաշինյանը ՔՊ-ականների հետ նիստ է անցկացնում (տեսանյութ)Արևմուտքի՝ նոր պատերազմի քարտ-բլանշը ԲաքվինՏիմատիին դատի են տվել․ պահանջում են 7 միլիոն ռուբլիՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իրանին և ԻսրայելինԱդրբեջանը քանդել է օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ Ռուբեն ՄելիքյանԹուրքիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԿոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJԲրիտանացին փորձել է լազերով կուրացնել ինքնաթիռի օդաչուներին ու հայտնվել է բանտում (տեսանյութ)ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցներըՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտում ենք. Ռուբեն Մելիքյան Մեգան Ֆոքսը ցուցադրել է դեմքն առանց դիմահարդարման և շփոթեցրել երկրպագուներինԻրանում հայտարարել են, որ պատրաստ են հարվածել Իսրայելի միջուկային կենտրոններինՄԻԵԴ-ը Կիրկորովին թույլ չի տվել մուտք գործել ԼիտվաՓաշինյանն ու ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր ԵՄ–ում արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալունԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցողՎաշինգտոնն ու Բրյուսելը ցանկանում են տապալել Վրաստանի ներկայիս իշխանությանը․ Վոլոդին «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքըԲրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել. ԱԳՆ խոսնակԴավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը Կներդրվի գազավորված և չգազավորված ջրերի` նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրաՉենք հասցնում ոստիկանության բռնություններին անդրադառնալ, բայց Սամվելի դեպքն աննախադեպ է Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համարPorsche-ն ներկայացրել է ավելի քան 15 000 դոլար արժողությամբ էլեկտրական հեծանիվ (լուսանկարներ)Կրկին մութ ամպեր առողջապահության նախարարության շուրջՎայոց ձորում իրանական համարանիշերով բեռնատարը կողաշրջվել էԽոշտանգման ժամանակ Սամվել Վարդանյանը ձեռնաշղթայված է եղել, ոստիկաններից մեկն էլ բերանն ա պահելՍալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպքՍամվելի դեպքը այլանդակության գագաթնակետն է, աղմուկը շատ էր, դրա համար կալանք չկիրառվեցՀորեղբորս մարմինը այդպես էլ չգտնվեց՝ Նոր Գվինեայի մարդակերների պատճառով. ԲայդենՀանրային հեռուստաընկերությունը խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել` հակադարձելու Եկեղեցուն ուղղված անհիմն մեղադրանքներինԱբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց (տեսանյութ)Կփոխհատուցվեն 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած զինհաշմանդամի՝ Հունաստանում բուժման և կեցության ծախսերըԿստեղծվի ավելի քան 800 նոր աշխատատեղ
Ամենադիտված