Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերը Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան 

Սոնա Մնացականյանը փողոցը հատել է հետիոտնային անցումով, կանաչ լույսի առկայությամբ. Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վրաերթի գործով ՃՈ հրամանատարը մեղավոր է ճանաչվել

Իրավունք

Սոնա Մնացականյանին Երևան քաղաքի Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկում վրաերթի ենթարկելու և անզգուշությամբ մահ պատճառելու փաստի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվում է. այն կուղարկվի դատարան՝ ըստ էության քննության:

Նշված դեպքի առթիվ կատարված նախաքննությամբ վարույթն իրականացնող մարմինը հաստատված է համարել, որ Ճանապարհային ոստիկանություն ծառայության ուղեկցող սպայական վաշտի 3-րդ սպայական դասակի հրամանատար Ա. Ն.-ն, գտնվելով ծառայության մեջ, իրեն ամրակցված Տոյոտա Պրադո մակնիշի, 505 II 01 հաշվառման համարանիշի ծառայողական ավտոմեքենայով 2022 թվականի ապրիլի 26-ին՝ ժամը 18։19-ին, հատուկ շարասյան տրանսպորտային միջոցների ուղեկցում իրականացնելիս, թույլ է տվել  մի շարք խախտումներ: Մասնավորապես, թույլ է տվել Կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշմամբ հաստատված Ճանապարհային երթևեկության կանոնների 67-րդ կետի, 2006 թվականի օգոստոսի 18-ի թիվ 1467-Ն որոշմամբ հաստատված հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման և էսկորտ ուղեկցման ավտոտրանսպորտային շարասյուների անվտանգ երթևեկության ապահովման կարգի 28-րդ կետի, ինչպես նաև Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին հակասող գործողություններ, ստեղծել է վթարային իրադրություն և ավտոմեքենայի առջևի աջ մասով վրաերթի է ենթարկել հետիոտների համար նախատեսված լուսացույցի կանաչ լույսի առկայության պայմաններում իր ընթացքի ուղղությամբ՝ ձախից դեպի աջ հանգիստ քայլերով հետիոտնային նշագծումների վրայով Պարոնյան փողոցը հատող հետիոտն Սոնա Մնացականյանին, որի արդյունքում վերջինիս անզգուշությամբ պատճառվել է մահ: Այնուհետև, Ա. Ն.-ն, խախտելով Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները, թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը և հեռացել։

Միաժամանակ, նշված քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը, քննարկելով 2022 թվականի սեպտեմբերի 26-ին Երևան քաղաքի դատախազությունում ստացված՝ Երևան քաղաքի Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկի երթևեկությունը կարգավորող Արամ Լորսաբյանի, հատուկ նշանակության տրանսպորտային միջոցի ուղեկցման շարասյան ղեկավար Արթուր Սահակյանի, շքախմբի (կորտեժի) պատասխանատու ղեկավար Գրիգորի Առաքելյանի և տուժող Սոնա Մնացականյանի նկատմամբ Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով նախկին Քրեական օրենսգրքի 247-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին քննիչի միջնորդությունը, այն բավարարել է՝ գտնելով, որ քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների և ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտը կարգավորող իրավանորմերի համակողմանի ուսումնաիրության արդյունքում հաստատվել է, որ վրաերթի նախորդող պահին Երևան քաղաքի Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկը կարգավորող Ա. Լ.-ն գտնվել է ՃԵԿ-ի 16-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգավորման դիրքով և կատարել է նույն կանոնների 17-րդ կետի պահանջներից բխող գործողություններ, այսինքն՝ Ա. Լ.-ի կողմից պահպանվել են ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները, որպիսի պայմաններում նրա արարքում բացակայում է նախկին Քրեական օրենսգրքի 247-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմը։ 

Անդրադառնալով Գ. Ա.-ի և Ա. Ս.-ի գործողություններին՝ դատախազն իր որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 247-րդ հոդվածի դիսպոզիցիան պետք է դիտարկել և դրա որոշակիությունը գնահատել ճանապարհային երթևեկության մասնակիցների գործողությունները կարգավորող հիմնական նորմատիվ իրավական ակտի՝ «Հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման և էսկորտ ուղեկցման ավտոտրանսպորտային շարասյունների անվտանգ երթևեկության ապահովման կարգը հաստատելու մասին» Կառավարության 18.08.2006թ.-ի թիվ 1467-Ն որոշման շրջանակներում, համաձայն որի հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման և էսկորտ ուղեկցման ժամանակ շքախմբի (կորտեժի) պատասխանատու ղեկավարն ու շարասյան ղեկավարը (ուղեկցող խմբի ավագը) անձնական պատասխանատվություն են կրում երթևեկության սահմանված արագության պահպանման համար: Սակայն նշված որոշումը բովանդակում է սոսկ ընդհանուր բնույթի պահանջ՝ երթևեկության սահմանված արագության պահպանման համար՝ առանց սահմանելու այն իրագործելու հստակ մեխանիզմները, այսինքն՝ չկա օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտերով կանոնակարգված այնպիսի նորմ, որը կսահմանի անձանց, տվյալ դեպքում՝ Գ.Ա.-ի և Ա.Ս.-ի վրա դրված պարտականության իրականացման կառուցակարգը։ Մինչդեռ, անձը չի կարող ենթարկվել պատասխանատվության այնպիսի արարքի համար, որն իրավական որոշակիության չափանիշին բավարարող եղանակով նախատեսված չէ գործող օրենքով: Այսինքն, առկա է օրենսդրական բաց այն առումով, որ սահմանված չէ «Հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման և էսկորտ ուղեկցման ավտոտրանսպորտային շարասյունների անվտանգ երթևեկության ապահովման կարգը հաստատելու մասին» Կառավարության 18.08.2006թվականի թիվ 1467-Ն որոշման 18-րդ հոդվածով սահմանված պարտականության իրականացման կարգը, որպիսի  պայմաններում իրավակիրառողը զրկված է համապատասխան գործողությունների հակաօրինականությունը գնահատելու, ուստի և պատասխանատու անձանց արարքում տվյալ հանցակազմի առկայությունը հաստատելու օբյեկտիվ հնարավորությունից:  Հետևաբար, Ա. Ս.-ի և Գ. Ա.-ի գործողությունները դիտարկելով քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների, վերը շարադրված իրավակարգավորումների լույսի ներքո՝ հաստատված է համարվել, որ վերջիններիս արարքներում բացակայում է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 247-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հանցակազմը:

Միաժամանակ, նույն որոշմամբ դատախազն արձանագրել է, որ քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալները վկայում են այն մասին, որ տուժող Սոնա Մնացականյանը  փողոցի երթևեկելի մասը հատել է հետիոտնի համար նախատեսված անցումով, կանաչ լույսի առկայությամբ, և միևնույն ժամանակ ձեռք չեն բերվել բավարար փաստական տվյալներ, որոնք կհաստատեին, որ վերջինիս համար տեսանելի և ընկալելի են եղել կանաչ լուսի առկայությամբ ճանապարհի հատումը արգելելու վերաբերյալ կարգավարի գործողությունները, որպիսի պայմաններում նրա արարքում բացակայում են նախկին Քրեական օրենսգրքի 247-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հանցակազմի հատկանիշները։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել ենՄեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից մարտի 7-ը ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարվածՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներՏեղումներ չեն սպասվումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ)
Ամենադիտված