Բարձր եմ գնահատում ԱՄՆ-ի ջանքերը՝ մեր 17 ռազմագերիների վերադարձին աջակցելու գործում. Փաշինյան
ԲլոգոսֆերաԵս բարձր եմ գնահատում ԱՄՆ-ի ջանքերը՝ մեր 17 ռազմագերիների վերադարձին աջակցելու գործում։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հուսով եմ, որ համատեղ ջանքերով մեր միջազգային գործընկերների հետ միասին կշարունակենք առաջընթաց արձանագրել ինչպես հումանիտար խնդիրների լուծման, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում»,- գրել է Փաշինյանը։
Ավելի վաղ հայտնել ենք, որ այսօր ադրբեջանական կողմը ԱՄՆ միջնորդությամբ հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների.
1. Մկրտչյան Շահեն Հովհաննեսի
2. Ջիլավյան Կարեն Սարգսի
3. Կարապետյան Էրիկ Գարիկի
4. Կարապետյան Սասուն Հրաչիկի
5. Հովեյան Մեսրոպ Արթուրի
6. Մխիթարյան Վրեժ Գոռի
7. Կարապետյան Դավիթ Արմենի
8. Գևորգյան Ռաֆայել Արամի
9. Ֆարոյան Ալեքսան Սուրիկի
10. Ղուբաթյան Հրաչյա Էդվարդի
11. Գիժլարյան Վահե Արտակի
12. Եգանյան Քաջիկ Արամայիսի
13. Շահինյան Տիգրան Էդգարի
14. Գրիգորյան Սերյոժա Աբրահամի
15. Եթումյան Վահագն Ալբերտի
16. Խաչատրյան Գոռ Արամի
17. Սայադյան Հենրիկ Կարենի