Զբոսաշրջիկն ամուսնացել է աֆրիկյան ցեղի ներկայացուցչի հետ (լուսանկարներ)
ԱյլԱմերիկուհին ամուսնացել է Տանզանիայից ցեղի ներկայացուցչի հետ, ում հետ ծանոթացել է արձակուրդի ժամանակ, գրում է Mirror-ը։
Կալիֆոռնիայից 60-ամյա Դեբորա Բաբուն ծանոթացել է 30-ամյա Սաիտոտիի հետ Տանզանիայում հանգստի ժամանակ: Դրանից հետո զույգը սիրավեպ է սկսել, սակայն ամերիկուհին անհանգստանում էր, որ տարիքային տարբերությունը վերջ կդնի իրենց հարաբերություններին։ Սակայն որոշ ժամանակ անց աֆրիկացին ամուսնության առաջարկություն է արել նրան։
Հարսանիքը տեղի է ունեցել Տանզանիայում, իսկ արարողությունն անցկացվել է այն ցեղի բոլոր սովորությունների համաձայն, որոնցում ապրում է Սաիտոտին։ Ամուսնությունից հետո Դեբորան վերցրել է Նաշիփայ անունը և ամուսնու հետ մնացել Տանզանիայում։
«Ես երբեք չէի սպասում, որ ամուսին կգտնեմ և կամուսնանամ ինձնից շատ ավելի երիտասարդ մեկի հետ, բայց նա ամենաբարի և հոգատար մարդն է»,- իր ընտրությունը մեկնաբանել է կինը։
Ինքը՝ տղամարդը, խոստովանել է, որ առաջին հայացքից սիրահարվել է կնոջը և անմիջապես հասկացել, որ նա հենց այն մարդն է, ում հետ ցանկանում է ընտանիք կազմել։
«Տարիքը պարզապես թիվ է, և դա չի խանգարում կնոջս հանդեպ իմ սիրո և հոգատարության ճանապարհին»,- հավելել է նա։