Россия наложила вето на резолюцию Совета Безопасности ООН о неразмещении ядерного оружия в космосе Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Армении угрожает внутренняя блокада. Oпасности сдачи «анклавов» Большая политика и маленькая Арпи Пашинян 20 шагов властей против Ай Дата В Первопрестольном Святом Эчмиадзине отслужена литургия поминовения Святых мучеников Геноцида армян Католикос Всех Армян обратился к народу с призывом солидарности и единства Между двумя камнями. Кого в конечном итоге «кинет» Пашинян? Раздел «Арцах» был удален с сайта офиса Заре Синаняна Цена на газ может вырасти. Последствия односторонних уступок Пашиняна 

Սերժ Սարգսյանին «թրքասիրության» մեջ մեղադրող Փաշինյանը շարունակում է նրա ձեռագիրը

Аналитический

Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի խայտառակ ակտից հետո Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն ավելի ու ավելի համառորեն են խոսում Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին: Ինքը` Նիկոլ Փաշինյանը, տվյալ հարցի վերաբերյալ որպես ընդդիմադիր պատգամավոր արտահայտել է բավական հետաքրքիր տեսակետ:

Դիցուք ՝ 2010 թվականին Փաշինյանին պատկանող թերթը ուշագրավ հոդված էր տպել՝ «Մտքերի թուրքական ընթացք» վերնագրով: Ցիտենք մի հատված. «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման սերժանտական տարբերակը առայժմ միայն նվաստացում կամ նվաստացման պոտենցիալ է ստեղծում Հայաստանի համար: Վերջին այդպիսի վտանգը թաքնված է այն տեղեկատվության մեջ, թե թուրքերը քննարկում են սեպտեմբերի 11-17-ը Հայաստանում անցկացվելիք ՆԱՏՕ-ի ռազմամարդասիրական զորավարժությունների կազմակերպման նպատակով մի քանի օրով բացել հայ-թուրքական սահմանը: Առաջին հայացքից լավատեսական թվացող այս տեղեկատվության պարզաբանումը հերթական անգամ նվաստացման զգացողություն է առաջացնում, որովհետեւ պարզվում է, որ այդ մի քանի օրով բացվող սահմանով Հայաստան են մուտք գործելու թուրք զինծառայողներ եւ տեխնիկա: Այդ դրվագը առավել սուր բովանդակություն է ստանում ոչ այնքան պատմական անցյալի, որքան հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության կարճ պատմության ընթացքում գրանցված մի քանի անցքերի պատճառով: Թուրքական դիվանագիտությունը, ահա, նոր որոգայթն է մտմտում Հայաստանի համար. եթե պաշտոնական Երեւանը համաձայնվի մի քանի օրով սահմանը բացելու տարբերակին, թուրքական զինված ուժերի ներկայացուցիչները Աթաթուրքի դրոշի առաջնորդությամբ կհատեն Արաքսը եւ կմտնեն Հայաստանի Հանրապետություն»: 

2013թ. պատգամավոր Փաշինյանը հայտարարում էր, որ ՀՀ բյուջետային ուղերձում հայ-թուրքական հարաբերությունների մասին նշումը բացակայում է, եւ հետաքրքրվել է, թե արդյո՞ք դա նշանակում է, որ ՀՀ իշխանությունը ճանաչում է իր ձախողումը հայ-թուրքական հայտնի ֆուտբոլային դիվանագիտության ասպարեզում ու ընդունում, որ իրականացան այն գնահատականները, թե հայ-թուրքական արձանագրությունները վիժեցնելու են ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը: Որպես ապացույց` Փաշինյանը հիշատակել էր այն փաստը, որ առաջին անգամն է, երբ ԱՄՆ նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում Հայոց ցեղասպանության հարցն ընդհանրապես քննարկման առարկա չի դառնում: 

Հայ-թուրքական հարաբերությունները պետք է հաստատվեն առանց նախապայմանների: Այս մասին 2017 թվականին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում հայտարարել էր ԵԼՔ դաշինքի քաղաքապետի թեկնածու, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա նշել էր՝ հարաբերությունների կարգավորման այսօրվա կարևորագույն խոչընդոտը Թուրքիայի դիրքորոշումն է Ղարաբաղի հարցի հետ կապված, որովհետև հարցը դիտարկում են փաթեթի մեջ. «Համաձայնեք՝ երկու անկախ երկրների հարաբերությունները չեն կարող պայմանավորված լինել երրորդ երկրի հետ հարաբերություններով»: Անդրադառնալով Թուրքիայի նախագահի՝ Էրդողանի գործողություններին՝ Փաշինյանն ընդգծել էր, որ մենք պետք է չզբաղվենք ինքնախաբեությամբ. «Ակնհայտ է, որ Էրդողանի քաղաքական քայլերը և գործողությունները որևէ լավատեսության հիմք չեն տալիս, որ Թուրքիան այդ ոլորտում իր դիրքորոշումը կփոխի: Մենք պետք է իրավիճակը ճիշտ գնահատենք, և այնպիսի հույսեր չփայփայենք, որոնք կոնկրետ փաստով հիմնավորված չեն»,-ասել էր նա:

Ինչպես տեսնում ենք, Փաշինյանը, մեղմ ասած, քննադատորեն էր մոտենում Սերժ Սարգսյանի՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու նախաձեռնությանը: Վարչապետ ընտրվելուց հետո Փաշինյանի հայացքները կտրուկ փորձվեցին նաև այս հարցում: Պաշտոնը ստանձնելու հաջորդ իսկ օրը՝ մայիսի 10-ին, Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել: 

«Մենք պատրաստ ենք ուղիղ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց որևէ նախապայմանների և հույս ունենք, որ Թուրքիան նույն դիրքորոշումը կունենա։ Բայց Թուրքիայի հետ հարաբերությունները կապված են Լեռնային Ղարաբաղի հարցի հետ, երրորդ պետության։ Ես նկատի ունեմ Ադրբեջանը»,- 2018 թվականի դեկտեմբերին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել էր Փաշինյանը։ 

Պաշտպանության նախարարության 2020 թ. բյուջեի թեմայով խորհրդակցության ժամանակ Փաշինյանը մեկ անգամ ևս վերահաստատել է այս դիրքորոշումը: Ամիսներ առաջ էլ հատուկ բանագնաց է նշանակվել՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերը թուրքական կողմի ներկայացուցչի հետ քննարկելու նպատակով, ինչպես գիտենք, դա Ռուբեն Ռուբինյանն է: Ինքը` Փաշինյանն էլ վաղը առաջին անգամ դեմ առ դեմ կհանդիպի Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ինչպես տեսնում ենք՝ Սերժ Սարգսյանին «թրքասիրության» մեջ մեղադրող Նիկոլ Փաշինյանն ինքը բնավ էլ հեռու չի գնացել երրորդ նախագահից, իսկ որոշ հարցերում վերջինիս նույնիսկ գերազանցում է...

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Правительство предоставило паралимпийской сборной Армении 12,5 млн. драмовВ Буэнос-Айресе было организовано шествие, посвященное 109-й годовщине Геноцида армянГраждане перекрыли также автодороги Ереван-Мегри и Ереван-СеванПресс-секретарь спикера: Национальное Собрание Армении не получало никакого письма из РоссииПравительство Армении приняло решение об открытии генерального консульства в ТебризеВ Армении школьные выпускные экзамены станут вступительными экзаменами в вузыПо случаю годовщины Геноцида армян в Вашингтоне прошел ежегодный Марш справедливостиМИД Кувейта приветствует соглашение, достигнутое между Арменией и Азербайджаном о делимитации границThermonator: В США начались продажи мечущего пламя робота։ Для чего он будет использоваться? В Армении 29 апреля начнется летний призыв в армиюМы должны действовать сейчас, чтобы привлечь Азербайджан к ответственности: Роберт Кеннеди-младшийАрмения стоит, она пишет свое будущее и будущее своего народа: Габриэль АттальРоссия наложила вето на резолюцию Совета Безопасности ООН о неразмещении ядерного оружия в космосеАрцахские учителя могут повторно воспользоваться программой поддержки в случае досрочного прекращения договораТавушцы перекрыли мост КиранцаВ Ереване при невыясненных обстоятельствах погиб мотоциклист«Тавуш во имя Родины»: Школьники приграничного с Азербайджана села Баганис устроили забастовкуПремьер-министр Испании приостановил исполнение своих обязанностей из-за обвинений в адрес супругиВ столице Армении состоятся соревнования по бегу «Ереванский марафон»Салливан: США поставили Украине ракеты дальнего радиуса действия ATACMSАрмения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфереВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 25 АПРЕЛЯВажный шаг на пути к достижению прочного и достойного мирного соглашения: Госдеп США о делимитации границАрмении угрожает внутренняя блокада. Oпасности сдачи «анклавов» Большая политика и маленькая Арпи Пашинян20 шагов властей против Ай ДатаВ посольстве Армении в Китае состоялось мероприятие памяти жертв Геноцида армянУшел из жизни доктор исторических наук, профессор Николай ОваннисянСерж Саргсян о нынешней делимитации границы с Азербайджаном: Процесс не приведет Армению к мируВ Москве в Кафедральном соборе Святого Преображения отслужена литургия в память жертв Геноцида армянВ Первопрестольном Святом Эчмиадзине отслужена литургия поминовения Святых мучеников Геноцида армянУченые выяснили, какие существа на Земле первыми научились светитьсяМарукян: Получается, что не нужно требовать у Баку покинуть оккупированные территории Армении?Генерал: Сколько можно отдавать земли по частям?Microsoft передумала блокировать свои программы в РоссииАрмянский народ вновь борется против ненависти: председатель Палаты представителей УругваяОплакивая трагедию, мы ценим стойкость армянского народа: Послание Джо БайденаПоддержка незаконно содержащимся в бакинской тюрьме армянским заключённым. Марш в ЦицернакабердПосол Литвы почтил память жертв Геноцида армянПолковник: Демаркация не укрепит наши границыУмерла скандальная блогерша Лена МироАзербайджан не остановится, потому что есть атмосфера безнаказанности: Жан- Люк МеланшонАбхазия чтит память жертв Геноцида армянАрмянский народ пережил первый геноцид XX века и первую этническую чистку XXI века: выступление Натали Луазо в ЕПВ Норатусе за сутки погибли двое мужчин – вследствие взрыва и огнестрельного раненияВ Цицернакаберде супругу премьер-министра Армении встретили криками «Никол - предатель», «Никол – убийца»Часть подвергнутых приводу у села Баграташен граждан отпущены на свободуСпикер парламента: Мы чтим память 1,5 миллиона невинных жертв Геноцида армянОмбудсмен: В Армении слишком много применяется арест в качестве меры пресеченияДрузья и коллеги Рубена Варданяна инициировали марш
Самое популярное