Ղազախստանը մերժել է Ռուսաստանի պահանջը
Արտաքին ՔաղաքականՂազախստանի իշխանությունները մերժել են Ռուսաստանի պահանջը՝ արտաքսելու Ասթանայում Ուկրաինայի դեսպան Պյոտր Վրուբլևսկուն, և Մոսկվային մեղադրել են իրավահավասար ռազմավարական գործընկերների միջև հարաբերություններում ոչ պատշաճ հռետորաբանության համար:
Այդ մասին հայտնում է Reuters-ը:
Հիշեցնենք, սոցցանցերում հրապարակվել էր Վրուբլևսկու հարցազրույցից մի հատված, որտեղ նա ուկրաինական բանակին կոչ է անում՝ որքան հնարավոր է շատ ռուսների սպանել:
Դրանից հետո դիվանագետը կանչվել է Ղազախստանի ԱԳՆ, որտեղ «ղազախական կողմը հայտնել է իր դիրքորոշումը, որ նման հայտարարություններն անհարիր են և անպատշաճ օտարերկրյա պետության դեսպանի գործունեության համար»: