ԵՄ-ն պատրաստ է հայ-ադրբեջանական սահմանին դիտորդական խումբ տեղակայել. Բորելը դժգոհ է Բաքվից
ForeignԵվրամիությունը պատրաստ է դիտորդական առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման, սակայն դրա համար անհրաժեշտ է նաեւ Բաքվի համաձայնությունը, որը գոյություն չունի:
Այդ մասին Եվրախորհրդարանի այսօրվա նիստում հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը:
«Մենք առաջարկեցինք հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ-ի միջնորդական առաքելություն տեղակայել: Հայաստանը համաձայնեց, Ադրբեջանը՝ ոչ: Էլ ի՞նչ եք ուզում, որ մենք անենք: Մենք չենք կարող եմ առանց երկու կողմերի համաձայնության ԵՄ զորքեր ուղարկել»,- ասել է եվրոպացի պաշտոնյան: