Պուտինն ասել է, որ հանրաքվեների արդյունքներն իրեն զարմացրել են
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Տարվա ուսուցիչ» մրցույթի եզրափակիչ փուլի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Դոնեցկի և Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերում Ռուսաստանին միանալու հանրաքվեի արդյունքները ոչ միայն գոհացրել, այլև զարմացրել են իրեն։
«Դեռևս նման ծանր պայմաններում մարդիկ ապրել և շարունակում են ապրել։ Եվ այսպիսի արդյունքի <...> դիտորդները համոզված էին դրանում, ցանկություն չկար ինչ-որ բան շտկելու, ինչ-որ բան մաքրելու կամ ինչ-որ բան ավելացնելու», - խոստովանել է Պուտինը:
Նա ընդգծել է, որ որպես պետության ղեկավար որոշել է, որ «լինի այնպես, ինչպես մարդիկ կուզենան», և «ինչպես մարդիկ արտահայտվեն, այնպես էլ կանենք»։
Սեպտեմբերի 23-27-ը Դոնբասի, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում անցկացվել են հանրաքվեներ, դրանք վավեր են ճանաչվել։ Հոկտեմբերի 5-ին Պուտինը ստորագրեց Ռուսաստանի Դաշնությանը նոր տարածքներ միանալու մասին պայմանագրերի վավերացման մասին օրենքները. այս շրջանների բնակիչները ճանաչվում են որպես Ռուսաստանի քաղաքացի և ստանում են բոլոր սոցիալական երաշխիքները, անցումային շրջանը կտևի մինչև 2026 թվականի հունվարի 1-ը: Նախագահը նշանակել է նաև Ռուսաստանի այս չորս շրջանների ղեկավարներին։