Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ Սարգսյան Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Իրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ) Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր 

Ռազմագերիների վերադարձն ապահովելու համար բախվում ենք գերտերությունների քմահաճույքներին․ իրավապաշտպան

Իրավունք

Հոկտեմբերի 4-ին ադրբեջանական կողմը ԱՄՆ միջնորդությամբ հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների։ Լուրն, անկասկած, ուրախալի է։ Ավելի վաղ՝ Վաշինգտոնը դատապարտել էր ադրբեջանցի զինվորականների կողմից հայ ռազմագերիների գնդակահարությունը, որի տեսանյութը տարածված է համացանցում։  Որքա՞ն պիտի ապավինենք հումանիտար խնդիրների, մարդկային ճակատագրերի հարցում այս կամ այն գերտերությունների բարեհաճությանը՝ փոխանակ Բաքվի՝ պատերազմական ու մարդկային հանցագործությունների դատապարտումը բերվի միջազգային իրավունքի դաշտ։

«Պատերազմական հանցագորոծությունները պետք է բացահայտի տվյալ երկիրը, բայց արդյոք Հայաստանը ի զորու է ինքնուրույնաբար բացահայտել և Ադրբեջանին ներկայացնել այդպիսի փաստեր, կարծում եմ՝ մեր ներկայիս իրավապահ համակարգի պայմաններում անհնար է։ Երկրորդը՝ պատերազմական հանցագործությունները կարող են բացահայտել համընդհանուր իրավազորությամբ այլ պետությունները, որոնք բարեկամաբար են տրամադրված Հայաստանի նկատմամբ և որոնք իրենց քրեական օրենսդրության շրջանակներում կարող են պատժել ադրբեջանցիներին իրենց կատարած հանցագործությունների համար։ Այս ուղղությամբ աշխատանքներ կատարվում են, բայց շատ կարևոր է, որ տվյալ անձը հայտնվի այդ պետության տարածքում», -ԼՈՒՐԵՐ․ com-ին ասաց իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում գերիների հարցով ՀՀ ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

Նրա խոսքով, եթե պատերազմական հանցագործություն կատարած ռազմական գործիչը Ադրբեջանում է և չի ճանապարհորդում, դժվար է նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել։ Որպես երրորդ հնարավոր տարբերակ՝ Սիրանուշ Սահակյանը մատնանշեց միջազգային քրեական դատարանը, որտեղ առանց գերտերությունների քվեարկության հարցեր չեն կարող ուղարկվել, եթե այդ դատարանի իրավազորությունը ճանաչված չէ։

«Հայաստանը չի ճանաչել միջազգային քրեական դատարանի իրավազորությունը, ուստի, մեկ այլ ուղի կարող է լինել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը և այստեղ նորից անխուսափելիորեն բախվում ենք գերտերությունների քմահաճույքներին»,-ընգդծեց մեր զրուցակիցը՝ նշելով, որ Հայաստանն այսպես, թե այնպես, պետք է ապավինի միջազգային ազդեցիկ կառույցների, այդ թվում՝ ԵՄ-ի, ինչպես նաև ԱՄՆ-ի և այլ գերտերությունների միջամտությանն ու աջակցությանը։

«Ամեն դեպքում, մարդասիրական հարցերը իրավական տիրույթում են․ ռազմագերիների վերադարձի հարցը քննարկվում է թե՛ ՄԻԵԴ-ում, թե՛  ՄԱԿ-ի միջազգային դատարանում, այլ մարդասիրական հարցեր ևս քննարկվում են, սակայն այլ կոնտեքստներով։ ՄԻԵԴ-ն, օրինակ, ռազմագերիների հարցը քննարկում է մարդու իրավունքների պարտավորությունների խախտման կոնտեքստում, ինչի շրջանակում կարող է Ադրբեջանին պատասխանատվության կանչել հենց մարդու իրավունքների ոլորտում իր պարտավորությունները չկատարելու համար։ Մարդասիրական խնդիրների լուծումը գտնվում է միջազգային իրավական դաշտում, և գերտերությունների բարեհաճության բացակայության դեպքում դրանք լուծելի են»,-հավելեց իրավապաշտպանը։


Արա Ալոյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Բաքվի դեմ 3 շահած գործ ունենք, ՀՀ-ն չպետք է հրաժարվի նրանց դեմ գանգատներից, հաջողություններ ունենքՈՒՂԻՂ. Դատավորները ընդհանուր ժողով են հրավիրելՀայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքՀռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ)Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինՎրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըԻրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում«BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում էԲաքուն խոշտանգում էր արցախցիներին, նրանց «մի սենյակի» մեջ էին լցրել», փակ էր, ելք չկար․ ԹաթոյանԲաքուն համակարգային ցեղասպանություն է իրականացնում հայի նկատմամբ, զիջելով՝ նոր ողբերգություն կլինիԿարեն Գիլոյանը հետևել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին Գողության մեղադրանքով հետախուզվողին ոստիկանները հայտնաբերեցին Հրազդանի կիրճում Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխությանԲրազիլիայում երկնաքեր է այրվել (լուսանկարներ, տեսանյութ)Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ)Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածումՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով մոտ 100 ԱԹՍ, «Իսկանդեր» և «Կինժալ»Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԳևորգ Պապոյանն ընդունել է Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով «Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետՀակաթմրամոլային բազմաքայլ միջոցառումը Ախուրյանի ոստիկաններն ավարտին հասցրին համագործակցության շնորհիվ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել ենՄեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից մարտի 7-ը ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարվածՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներՏեղումներ չեն սպասվումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ)
Ամենադիտված