Փիթ Դևիդսոնը հեռացրել է Քիմ Քարդաշյանին նվիրված դաջվածքը
ԼուսանկարներԵրկրպագուները նկատել են Փիթ Դևիդսոնին վիրակապով շրջելիս այն տեղում, որտեղ նա դաջվածք էր արել՝ Քիմ Քարդաշյանին նվիրված։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Հումորիստը դուրս է եկել զբոսանքի, և նրան նկատել են վզին վիրակապով: Այս վայրում կար «Իմ ընկերուհին իրավաբան է» դաջվածքը՝ նվիրված իր նախկին ընկերուհուն՝ Քիմ Քարդաշյանին։ Երկրպագուները սոցցանցերում կարծիք են հայտնել, որ Փիթ Դևիդսոնն աստիճանաբար հեռացնում է դաջվածքը մասնագիտացված կլինիկաներից մեկում։ Մյուսները պնդում են, որ նա ծածկել է դաջվածքը՝ Bupkis-ի նոր շոուում նկարահանվելու համար։
2021 թվականի փետրվարին Քիմ Քարդաշյանը ամուսնալուծության հայց ներկայացրեց Քանյե Ուեսթից։ Պաշտոնապես դատական գործընթացն ավարտվեց մարտի 2-ին։ Նոյեմբերին համացանցում լուրեր հայտնվեցին, որ ձեռնարկատերը հանդիպում է Փիթ Դևիդսոնի հետ։ Շուտով լուրերը հաստատվեցին։