Փաշինյանը, Ալիևը և Միշելը նոյեմբերին կհանդիպեն Բրյուսելում
ForeignՊրահայում Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ընթացքում քննարկվել է եռակողմ հանդիպման օրակարգը, որը նախատեսվում է անցկացնել հաջորդ ամիս՝ նոյեմբերին, Բրյուսելում:
Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, այդ մասին հանդիպման արդյունքներով տեղեկացրել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Պրահայում այսօր տեղի է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը: