«ՔՊ»-ն Կարեն Անդրեասյանին և Երանուհի Թումանյանցին ընտրեց ԲԴԽ անդամներ՝ միաձայն
ПолитическиеԿարեն Անդրեասյանը և Երանուհի Թումանյանցն ընտրվեցին ԲԴԽ անդամներ։ ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությունը մասնակցել են 67-ը։ Թե՛ Կարեն Անդրեասյանը, թե՛ Երանուհի Թումանյանցն ընտրվել են միաձայն՝ 67 կողմ ձայնով։
Հիշեցնենք, որ ԱԺ-ն արտահերթ նիստի ընթացքում քննարկել է ԲԴՊ գիտնական-անդամների թեկնածուների ընտրության հարցը։ Թեկնածուները, որոնք առաջադրվել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից, երկուսն են՝ ՀՀ արդարադատության արդեն նախկին նախարար Կարեն Անդրեասյանը և նրա տեղակալ Երանուհի Թումանյանցը։
Ի դեպ, Երանուհի Թումանյանցի թեկնածությունը խնդրահարույց է համարվում, քանի որ օրենքով սահմանված կարգի համաձայն՝ ԲԴԽ գիտնական անդամ կարող է լինել առնվազն 15 տարվա մասնագիտական փորձ ունեցող իրավաբան գիտնականը, մինչդեռ, Թումանյանցի մասնագիտական ստաժը բավարար չէ։ Մասնավորապես, Թումանյանցի կենսագրության մեջ նշված է, թե աշխատանքային գործունեությունը սկսել է 2006 թվականից: Երանուհի Թումանյանցն աշխատել է ՄԻՊ-ում 2006-2016թթ. որպես ՄԻՊ աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանի քարտուղարուհի, իսկ քարտուղարուհու աշխատանքը մասնագիտական ստաժ չի կարող համարվել: Փոխնախարարի մասնագիտական գործունեությունը պետք է հաշվարկել միայն 2008 թվականից: