Պուգաչովայից քաղաքական վրե՞ժ են լուծում. երգչուհու թոռին բանակ են կանչել
ԺամանցՌուսական էստրադայի պրիմադոննա Ալլա Պուգաչովայի թոռին՝ երաժիշտ Նիկիտա Պրեսնյակովին կանչել են բանակ՝ մասնակի մոբիլիզացիայի շրջանակում:
Երիտասարդին բանակ են կանչել, երբ վերջինս թատրոնում փորձերի է եղել, հայտնում է ռուսական 5-րդ ալիքը:
Հատկանշական է, որ Պուգաչովան դեմ է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությանը: