Թալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Կարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ) ՄՔԴ դատախազ Օկամպոն Բունդեսթագում արցախցիների բռնահանման մասին զեկույց է ներկայացրել Պեսկովը նշել է Ուկրաինային ամերիկյան հրթիռների մատակարարման հետեւանքները Ցեղասպանության ճանաչումը հաճախ փորձ է արվել քաղաքական շահարկման թեմա դարձնել. Խաչատուրյան Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող կուբացի բռնցքամարտիկին (տեսանյութ) Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 

Հայաստան․ հյուրընկալ պետություն, ոչ թե պետական հյուրանոց

Հասարակություն

Տուն, տանտեր, տնվոր, հյուրեր: Այս ամենի մասին տարրական պատկերացումներ ունի նույնիսկ դպրոցահասակ երեխան, ով ընկալում ու տարբերակում է, թե դրանցից յուրաքանչյուրն ինչ է նշանակում, ինչ արժեք ունի, ինչով է բաղադրվում ու դրսևորվում:

Հայրենիքից մինչև հայկական հյուրասիրություն կամ պատկերավոր ասած՝ Եվրոպատուհաններ – ի՞նչ վիճակում է Հայոց Տունը՝ Հայաստան և Արցախ բնօրրաններով, մե՞նք ենք մեր սեփական տանը որպես հյուրանոցի վերաբերվում, թե՞ օտարը, ե՞րբ ենք տանտիրոջ մեծամտությանն ու հավակնություններին ստորադասելու տան ու երկրի ծառայի հոգեբանությանը, ե՞րբ ենք սեփականատիրոջ նկրտումներից հրաժարվելու հանուն Մեծ Ընտանիքում կարգուկանոնի հաստատման, հանուն խաղաղության ու համերաշխության: Թե՞ շարունակելու ենք նեղանալ օտարի դիտողություններից, մերոնց քննադատություններից՝ մեր հարազատի տնամերձ տարածքի մատույցներում ցանկապատ կառուցելով և բավարարվելով սեփական անձի, ընտանիքի կամ կուսակցության կեցությամբ ու օրաբավ շահերով…

Հարցերն, իհարկե, և՛ հռետորական են, և՛ մանրազնին վերլուծության արժանի, որովհետև արագ զարգացող աշխարհում, օրինակ, Վիկտոր Համբարձումյանով, Շառլ Ազնավուրով և բազում այլ արժանավոր մեծերով պարծենալու հետ մեկտեղ պետք է նաև նրանց թիկունքում ունենանք արվեստասեր, գիտուն, մշակութակիր սերունդ, հանրային ու քաղաքական գործիչներ, գիտելիքաբովանդակ պաշտոնյա:

Քանի դեռ ինքնակրթվելու, սովորելու, դասեր քաղելու համապետական, համազգային համեստություն ու ինքնասիրություն չունենք, օտարները շարունակելու են գալ ու հոխորտալ, գալ ու ինքնահաստատվել, գալ ու տնվորի պահանջներ ներկայացնել մեզ…

Բայց, այդ ամենը հյուրախաղային էֆեկտ է ապահովելու իրենց համար, իսկ մեզ համար դառնալու է, պատկերավոր ասած, օտարալեզու ֆանտաստիկ գրականություն: 

Մենք, պատկերավոր ասած, պետք է ձերբազատվենք հանրակացարանի բնակչի, վարձակալի կամ վարձակալության ապրողի հոգեբանությունից, դադարենք մեզ հանճարեղ ռեմոնտչիկ երեվակայել՝ մեր տունը վերածելով էքպերիմենտի, մոռանալով, որ շքեղ եվրանորոգումն էլ չի փրկի տունը քայքայումից, եթե պատերը թույլ են, հիմքը խախուտ է, իսկ բնակվողը գործազուրկ է ու հիվանդ…

Գերխնդիրն այսօր ՀՀ քաղաքացու, հայ ժողովրդի կենսական հիմնահարցերի՝ օր առաջ  կարգավորումն է, որովհետև անընդհատ խոսել խնդիրների մասին, անընդհատ խոսել հիվանդի ու հիվանդությունների մասին պատիվ չի բերում ինչպես ասում են ո՛չ բժշկին, ո՛չ հիվանդին, ո՛չ էլ՝ հիվանդապահին: Անառողջ գործընթացներում, աղետալի ու ճգնաժամային կացության մեջ հայտնված մարդու համար պորտֆելների, իշխանության բաժանումը առ ոչինչ չէ, եթե պատասխանատվության ու դժվարությունների բաժանում չի ենթադրում: Եվ խնդիրն ամենևին չպետք է դիտարկել  կուսակցական, քաղաքական համակրությունների և հակակրությունների ոլորտում, անձերի մակարդակում, նեղմիտ վերացարկումներից անդին է կյանքը, որ օրեցօր բարդանում է և հեռանկար չի խոստանում: Համաձայնությունների կամ տարաձայնությունների առանցքը սա՛ պետք է լինի, ելակետը՝ ոչ թե համաքաղաքական, այլ համազգային դաշնակցումը, համախմբումը՝ հանուն ՄԵԿ ՆՊԱՏԱԿԻ՝ Արժանապատիվ ու Բարեկեցիկ Կյանքի…

Համընդհանուր չափման մեջ արձանագրենք նաև, որ մոլորակն այդպես էլ չհասավ Ընդհանուր Տա՛ն, համակեցությա՛ն գաղափարին, որտեղ կլինեն հյուրասիրություններ, հյուրասենյակներ ու նույնիսկ խաղասենյակներ: Մենք ու աշխարհը տուն կառուցելու և տուն շենացնելու փոխարեն, համերաշխ ապրելու և փոխըմռնումի, փոխհարգանքի փոխարեն, ինչպես ասում են տուն-տունիկ խաղացինք:

Արա Ալոյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կինը սիրահարվել է կեղծ Իլոն Մասկին և նրան գումար տվելԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել Աննա Հակոբյանը Գյումրի կատարած այցից լուսանկարներ է հրապարակելԴանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԿարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ) ՄՔԴ դատախազ Օկամպոն Բունդեսթագում արցախցիների բռնահանման մասին զեկույց է ներկայացրելՊեսկովը նշել է Ուկրաինային ամերիկյան հրթիռների մատակարարման հետեւանքներըՑեղասպանության ճանաչումը հաճախ փորձ է արվել քաղաքական շահարկման թեմա դարձնել. Խաչատուրյան Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող կուբացի բռնցքամարտիկին (տեսանյութ) Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով Փաշինյանը ՔՊ նախաձեռնող խմբի նիստին հանդես է եկել սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով Քննարկվել են ԱՄՆ կողմից ՀՀ-ին տրամադրվող աջակցության վերաբերյալ հարցեր Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան ԱբրահամյանՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Աննախադեպ ռեպրեսիաների քարտ-բլանշ Արևմուտքից՝ Նիկոլ ՓաշինյանինՄիգրանտները Ռուսաստանին չեն օգնի, այլ մոտեցումներ են պետք․ ՊուտինԲռնցքամարտի ԵԱ․ 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը դուրս է եկել եզրափակիչ (տեսանյութ)Անօրինական եկել եք մարդու վարձակալած հողատարածք․ քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ)Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան ՍարգսյանԵրեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք․ Արմեն ԱշոտյանՔՊ շարքերում անհանգիստ ջղաձգումներ են՝ աճող հանրային դժգոհության ալիքի ֆոնինԱնընդհատ զիջելով չէ, հիմա ադրբեջանցիները երգում-պարում են, նայե'ք էս ժողովրդի վիճակը. Տեր Արամ (տեսանյութ)Grand Indian Wedding at Seven Visions, The Dvin (տեսանյութ)Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չեմ դադարեցնելու իմ պայքարը, մինչև ստույգ չասեն՝ ինչն է Հայաստան իմ մուտքն արգելելու պատճառը․ Լեո Նիկոլյան (տեսանյութ)2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ)ԱՄՆ նախազգուշացնող «մեսիջը»՝ Փաշինյանին, թե լավ բեմադրված շոուՔրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել՝ խուլիգանություն կատարելու համարՄեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն Գրիգորյան (տեսանյութ) Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա (տեսանյութ)Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե՛ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ)10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համարՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը. նրան թույլ է տրվել խոսել ընտանիքի հետԱկցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է. ՆԳՆ Քաղաքացիները միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)Հանրապետության հրապարակում ինքնաբուխ բողոքի ակցիա է (տեսանյութ)Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և միանգամից եկել Կիրանց (տեսանյութ)Արշակունյաց պողոտայում մեծ խցանում է առաջացել (տեսանյութ)Հայ մարդ, ոտքի՛ ել, տեր կանգնի՛ր քո երկրին․ Կարին Տոնոյան (տեսանյութ)«Մինի վրա մարդ ա տրաքել», «Եթե թուրքը մտնելու ա իմ էրեխուն մորթի, շատերը կտրաքեն». լարված իրավիճակ (տեսանյութ) Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը (տեսանյութ)Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելԱննամուսնե՛ր, կոտորվե՛ք դուք․ Կիրանցում իրավիճակը լարված է․ ինչ է կատարվում այս պահին (տեսանյութ) Միրզոյանը և Սերբիայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերԿիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ)
Ամենադիտված