Armenia FM expresses ‘cautious optimism’ regarding upcoming talks with Azerbaijan counterpart Invitation to Putin's inauguration received, decision on participation not made yet: Stano Armenia and Hungary sign an agreement and a cooperation program Armenian and Hungarian foreign ministers’ enlarged meeting underway in Budapest Foreign Minister Mirzoyan’s official visit to Budapest kicks off Armenian and Azerbaijani foreign ministers to meet in Almaty on May 10 Azerbaijan destroys Pantheon of heroes in Stepanakert We have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with Michel I reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: Michel Colombia breaks diplomatic relations with Israel 

Ո՞վ առաջինը կբացահայտի ողջ ճշմարտությունը Փաշինյանի հակապետական քայլերի մասին

Analytical

Վերջին օրերին մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ակտիվացում է նկատվում: Նրանք հանդես են գալիս տարբեր քաղաքական-վերլուծական գրառումներով, իսկ ոմանք էլ Փաշինյանին բաց նամակներ են հղում՝ ցանկանալով ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները:  Մինչդեռ, հենց հանրությունը ունի մի շարք հարցեր ուղղված այդ նախկին պաշտոնյաներին, ովքեր  պաշտոնից հեռացվելուց կամ ինքնակամ հեռանալուց առաջ և հետո բավականին լուրջ մեղադրանքներ են ուղղել վարչապետ Փաշինյանի հասցեին: Սակայն, այդ մեղադրանքները եղել են հպանցիկ և չեն բացվել այն փակագծերը, որոնց բացումը այսօր հրամայական է:

Դիցուք՝ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը հեռացավ զբաղեցրած պաշտոնից և հայտարարեց, որ կանգ առնելու ժամանակն է: Շաբաթներ անց, խոսելով լրագրողների հետ, ԱԱԾ նախկին պետը հայտարարեց, որ պաշտոնավարման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանից ապօրինի հրամաններ է ստացել:

Ցույցերին ամիսներ առաջ միացել է և նույնիսկ ճանապարհ էր փակում նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը : Նա իր հերթին, մասնավորապես, հայտարարել էր ՝ «Ես ապօրինի հրաման ստացել եմ Նիկոլ Փաշինյանից, բայց չեմ կատարել»: Օսիպյանը չպատասխանեց, թե արդյոք դա է եղել իր հրաժարականի պահանջը:

ԱԳՆ նախկին նախարար Արա Այվազյանը, 2021 թվականի մայիսի 31–ին ելույթ ունենալով ԱԳՆ–ում, իր հրաժարականի դիմումը պատճառաբանել է հետևյալ կերպ. «Որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել»։ Դրանից հետո հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանի՝ իր հրաժարականի պատճառների վերաբերյալ սկանդալային հայտարարության տեսագրությունն ուղարկել է ԱԱԾ՝ դրանում ներկայացված հանգամանքները ստուգելու և  ընթացքը լուծելու նպատակով:  Ստուգումները դեռ շարունակվում են, իսկ ինքը՝ Այվազյանն, այդպես էլ չի բացահայտել, թե հատկապես որ հարցերում է Փաշինյանը գործել ընդդեմ պետական շահի:

Արա Այվազյանի ակտիվությունը, կարծես թե, վարակիչ դարձավ նաև ԱԳՆ մեկ այլ նախկին նախարարի՝ Զոհրաբ Մնացականյանի համար: Վերջինս գրեթե ամեն օր հանդես է գալիս ծավալուն հոդվածներով կամ թվիթերյան գրառումներով: Ուշադրության են արժանի  ՀԱՊԿ-ին, Բելառուսին ուղղված քննադատությունը, ավելի մեղմ ձևակերպումներ պարունակող, այդուհանդերձ կրկին հակառուսական շեշտադրումներով վերջին հոդվածը, որը, ինչպես և նրա գրառումները, ինտենսիվ տարածվում էին իշխանական ԶԼՄ-ներով։ Մինչդեռ Զոհրաբ Մնացականյանի հրաժարականը նույնպես հարթ չէր ընթացել, այդ հրաժարականից հասկանալի էր դառնում, որ նա էլ չի կիսում Փաշինյանի հետպատերազմյան քաղաքականությունը և պետության համար այդտեղ որոշակի վտանգներ է տեսնում: Բայց, արի ու տես, որ հանրության հետ այդ վտանգներով կիսվելու նպատակահարմարություն Զոհրաբյանը չի տեսնում:

Ընդամենը երեկ էլ ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով փաստեր ներկայացնել ԱԱԾ-ում գործակալների առկայության մասով՝ ընդգծելով, որ, ըստ էության, Փաշինյանը նաև իրեն է թիրախավորել: Միևնույն ժամանակ, Համբարձումյանը ակնարկում է, որ իր հրաժարականը կախված է եղել այն հանգամանքի հետ, որ ինքը չի հասկացել, թե ուր են տանում այս իշխանությունները Հայաստանը և Արցախը: ԱԱԾ պետի պաշտոնակատարը պարզապես չէր կարող չհասկանալ՝ թե ուր են գնում Հայաստանն ու Արցախը՝ իր ձեռքի տակ ունենալով ինֆորմացիայի անհրաժեշտ պաշարները: Այդ դեպքում՝ ինչո՞ւ Համբարձումյանը որպես արժանապատիվ սպա անկեղծ չի գտնվում հանրության հետ և չի խոսում բաց և թափանցիկ:

ՊՆ նախկին նախարար, այժմ ժամկետանց հրթիռների գործով կալանքի տակ գտնվող Դավիթ Տոնոյանը կալանավայրից պարբերաբար հոդվածներ է հրապարակում և հանդես է գալիս հարցազրույցներով, որոնցում ակնարկում է, որ Փաշինյանը բանակաշինության գործում ունեցած ձախողումները փորձում է բարդել իր վրա: Որո՞նք են այդ ձախողումները, ինչո՞ւ Տոնոյանը չի բացում փակագծերը, որպեսզի հանրությունը նույնպես իմանա՝ ինչում է ձախողել Փաշինյանը, ովքեր են այդ ձախողման իրական մեղավորները:

Այսինքն` պաշտոնաթող գեներալներն էլ, նախարարներն էլ հայտարարում են, որ պաշտոնը զբաղեցնելու ընթացքում վարչապետից ստացել են ոչ օրինական հրամաններ, սակայն դրանց մասին կխոսեն, երբ հասունանա պահը:  Հարց է առաջանում` իսկ ինչո՞ւ այսօր ընդդիմության դաշտ տեղափոխված նախկին բարձրաստիճան պաշտոնյաները հրապարակավ չեն բացահայտում, թե հատկապես ինչ ապօրինի հրամաններ են ստացել վարչապետից, հատկապես ինչ հակապետական քայլեր են նկատել նրա կողմից, չէ որ այդ բացահայտումը կարող է դառնալ քրեական գործի հարուցման հիմք և արդյունքում` նաև բերել Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացնելուն: Արդյո՞ք այդ նպատակը չեն հետապնդում այսօր Երևանի փողոցներում բողոքի ակցիաներ իրականացնող ընդիմադիրները, եթե այո, ապա ինչու չի մերկացվում Փաշինյանի հակաօրինական պահվածքը, որը նա ցուցաբերել է ի պաշտոնե: Սա, թերևս, կլիներ ավելի տրամաբանական, քան վարչապետին և իշխող քաղաքական թիմին հեռանալու դեպքում հումանիտար միջանցք  խոստանալը....

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armenia FM expresses ‘cautious optimism’ regarding upcoming talks with Azerbaijan counterpartArmenia President traveling to US7 people killed and 40 injured in Belgorod from drone attackRussia will conduct exercises with non-strategic nuclear weaponsInvitation to Putin's inauguration received, decision on participation not made yet: StanoMedicalXpress: Diabetes drug lowers COVID-19 viral load 4-fold, study findsArmenia and Hungary sign an agreement and a cooperation programJoint press conference of Ararat Mirzoyan and Péter Szijjártó took place in Budapest7 powerful flares were registered on Sun in one day: Will they cause a magnetic storm?UN Assistant Secretary-General visits Armenia’s Gegharkunik, Tavush ProvincesArmenia PM to hold press conference TuesdayArmenian and Hungarian foreign ministers’ enlarged meeting underway in BudapestPashinyan will not attend Putin's inauguration, Armenia parliament speaker saysRuins of Pharaoh Thutmosee III's royal residence unearthed in Sinai PeninsulaPashinyan will not attend Putin's inauguration, Armenia parliament speaker saysForeign Minister Mirzoyan’s official visit to Budapest kicks offArmenian and Azerbaijani foreign ministers to meet in Almaty on May 10French bakers bake 140.53m baguette, break Italians’ world recordDeath toll from Brazil rainfall rises to 78Photos of new Chevrolet Corvette ZR1 appear onlineWe see Armenia's sincere commitment to achieving peace - Lithuanian Ambassador's interviewAzerbaijan destroys Pantheon of heroes in StepanakertWe have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with MichelHamas delegation arrives in Cairo for latest Gaza truce talksUkraine facing 'new stage' in war as Russia preparing to expand offensive: ZelenskyI reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: MichelFuat Oktay discussed settlement of relations between Armenia and Azerbaijan with US congressmenColombia breaks diplomatic relations with IsraelF1 legend Michael Schumacher’s 8 luxury watches up for auctionA keyboard has been created that works quietly and costs $3,400US congressman was accused of serving interests of Azerbaijan in return for bribeTrump develops plan on peaceful resolution in Ukraine: TelegraphCameron says Kyiv can use British weapons inside Russia, Kremlin reactsDon't overpay for performance: Most powerful midrange smartphones in AprilThe Macallan, Cirque Du Soleil team up for whiskey tastings, death-defying stuntsCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsUK begins negotiations with Ukraine on a 100-year partnershipProsecutor's office sends crime report to prosecute Armenia PM Pashinyan to National Security ServiceVardapetyan on works regarding return of prisoners held in Azerbaijan and military-political leadership of Nagorno-KarabakhI expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: KobakhidzeArmed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in TurkeyArmenia is leader in region in press freedom indexThis is how dictator behaves: Israel's Foreign Minister accused Erdogan of violating international agreementsAt least 20 killed in Pakistan bus accidentU.S. and Japan allocate over $3 billion for developing hypersonic weapons interceptorHuman Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom DayEurovision backstage: Armenian and Greek representatives actively dance in between rehearsalsRussian forces are operating at same base as US troops in Niger - CNNOver 2,000 people arrested at U.S. campus protestsYerevan will receive 171 new buses and 15 new trolleybuses
Most Popular