Էդգար Աբրահամյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետի Ժ/պ
ՀասարակությունԷդգար Աբրահամյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետի ժամանակավոր պաշտոնակատար, այս մասին հոկտեմբերի 10-ին մեկնարկած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
«Բավականին շատ անելիքներ ունեք`սկսած մեր զանգերի կենտրոնից , փաստաթղթաշրջանառությունից, քաղաքացիների կողմից «Ֆեյսբուք»-ում բարձրացված տարբեր հարցերի պատասխաններից: Այդ ամենը պետք է համակարգեք: Մենք որակը պիտի փոխենք 180 աստիճանով: Ակնկալում եմ, որ այդ փոփոխությունը մեր քաղաքացիները շատ շուտ կտեսնեն»,-ասաց նա: