Բերդ համայնքի ղեկավարը վերադարձել է իր պարտականությունների կատարմանը
Society
Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը վերադարձել է իր պարտականությունների կատարմանը: Այս մասին տեղեկանում են համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 25-ին Բերդ համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին: Ընտրություններին քարոզչության դրդելու փաստով հարուցված քրեական վարույթի շրջանակում կալանավորվել էին Բերդ համայնքի ղեկավարի տեղակալն ու ևս 3 անձ, քրեական գործով էր անցնում նաև հենց Հարություն Մանուչարյանը:
Դաշինքի համայնքապետի թեկնածու Հարություն Մանուչարյանը, որը Բերդի գործող համայնքապետն է, ընտրության օրը կալանավորված էր: