Սինդի Քրոուֆորդի 21-ամյա դուստրը կիսամերկ լուսանկարվել է ամսագրի շապիկի համար
ԼուսանկարներՍուպերմոդել Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ 21-ամյա Կայա Գերբերը, կիսամերկ լուսանկարվել է Flaunt ամսագրի շապիկի համար։ Համապատասխան լուսանկարները հայտնվել են սոցցանցերում՝ պարբերականի պաշտոնական աքաունթում։
Կայա Գերբերը դարձել է Flaunt ամսագրի վերջին համարի հերոսուհին։ Հրապարակման շապիկին մոդելը կիսամերկ է հայտնվել՝ կուրծքը փակելով Prada-ի զգեստով։ Մեկ այլ նկարում նա առանց կրծկալի կեցվածք է ընդունել։
Սինդի Քրոուֆորդի դուստրը հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ մեծ պատասխանատվություն է զգում՝ աշխատելով կինոաստղերի հետ, ինչպիսին է Լորա Դերնը, և շնորհակալություն է հայտնել նկարահանման հրապարակում գտնվող իր գործընկերներին, ընկերոջը՝ Օսթին Բաթլերին և եղբորը՝ Փրեսլիին՝ աջակցության համար։
Կայա Գերբերը որպես մոդել՝ իր դեբյուտը կատարել է 5 տարեկանում՝ նկարահանվելով մանկական լողազգեստների Melissa Odabash ապրանքանիշի գովազդում, իսկ հինգ տարի անց դարձել Young Versace հավաքածուի դեմքը։ Երբ նա 16 տարեկան էր, նա առաջին անգամ քայլեց պոդիումով Նյու Յորքում Calvin Klein-ի ցուցադրության ժամանակ, իսկ դրանից հետո նա պարբերաբար մասնակցում է համաշխարհային նորաձևության շաբաթներին։