Charles Michel: Georgian President's veto of the transparency law offers a moment for further reflection EU Mission in Armenia hosted delegation of Netherlands Embassy Putin told Tokayev about his impressions of his visit to China Ararat Mirzoyan exchanged ideas with acting chairman of OSCE Armenian, German Foreign Ministers discuss security situation in South Caucasus Henrikh Mkhitaryan draws international community's attention to the problem of captives held in Azerbaijan No new Armenia-Azerbaijan border created, the border existing at time of USSR collapse being reproduced: PM's Office Political consultations held between foreign ministries of Armenia, Georgia Armenia FM to be on working visit to Strasbourg Delegation led by Hakob Arshakyan is on a working visit to Bratislava 

Քո գրպանից՝ օլիգարխների բիզնեսին. ովքե՞ր են պաշտպանում մեծահարուստների շահերը

Analytical

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հերթական գաղտագողի որոշումն է ընդունել, որով հաստատել են հարկային եկամուտների կառավարման ծրագիրը։ Այն վերաբերում է առաջիկա 3 տարիների հարկային քաղաքականությանը։ Կառավարությունը պատրաստվում է հարկային բազան ընդլայնել առաջին հերթին փոքր ու մանր բիզնեսի հաշվին։ Մտադիր են ավելացնել հարկային բեռը միկրոձեռնարկատիրության վրա։ Կվերանայվի միկրոձեռնարկատիրության ոլորտում վարձու աշխատողների համար եկամտային հարկի արտոնյալ ռեժիմը և նրանց եկամտային հարկը կհաշվարկվի ընդհանուր կարգով։ Հերթական անգամ ֆինանսների նախարարության թիրախում է փոքր և միջին բիզնեսը, այլ ոչ թե ասենք՝ իշխանությունների սիրելի օլրգախները, որոնց այդ նույն իշխանությունը անչափ լավ աչքով է նայում: 

Դիցուք՝ Կառավարությունը 4 տարվա ընթացքում 3 արտոնություն է  տրամադրել ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի դստերը՝ Աստղիկ Ալեքսանյանին պատկանող «Տեքսաս փրոդաքշըն» ընկերությանը։ Աստղիկ Ալեքսանյանը փակ բաժնետիրական ընկերության հիմնադիրներից մեկն է, սակայն որքան բաժնեմասն է նրան պատկանում՝ հայտնի չէ։ Սա միակ արտոնությունը չէ, որ ստանում է գործարարի դստեր ընկերությունը։ Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ մաքսատուրքից ազատվել է Աստղիկ Ալեքսանյանին պատկանող մեկ այլ ընկերություն ևս՝ «Ալեքս տեքստիլ»-ը։ Այս ընկերությունը նույնպես իր 3-րդ արտոնությունն էր ստանում։ 

Ամիսներ առաջ  տեղեկություն տարածվեց, որ 2020 թվականի հունվարի 9-ին, գրանցվել է մի նոր ընկերություն՝ «Վայկ-ինվեստ» ՍՊԸ-ն, որը հասցրել է մի քանի օրվա ընթացքում դիմել Վայքի և Զառիթափի համայնքապետարաններ՝ Ազատեկի ոսկու-բազմամետաղային հանքի՝ ստորերկրյա եղանակով շահագործման նախագծի հայտով հանրային լսումներ կազմակերպելու համար։ Կարճ ժամանակում հայտնի է դառնում, որ լսումներ կանցկացվեն միայն Զառիթափում, իսկ Վայք համայնքում, որի վարչական տարածքում է Ազատեկը, լսումներ չեն լինի։ Ամեն դեպքում, այդ մասին տեղեկությունները Վայքի համայնքապետարանի կայքում բացակայում են։ Նորահայտ «Վայկ Ինվեստ» ՍՊԸ-ի սեփականատերերը խաչվում են Արամ Օսիկյանի անվան հետ, ով Հայաստանի տարբեր տարածքներում ընդերքօգտագործման կամ երկրաբանական ուսումնասիրությունների լիցենզիաներ ստացած մի շարք ընկերությունների հիմնադիրներից է, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի մերձավոր անձ է և նախկինում նաև ղեկավարել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի ընկերությունները. նրանց կապերի մասին ԶԼՄ-ներում բազմաթիվ հրապարակումներ կան: Իսկ ահա նորաստեղծ «Վայկ-ինվեստ» ընկերության համասեփականատերերից մեկը գրանցված է Արամ Օսիկյանի դստեր բնակության հասցեում։  Ինչպես երևում է՝ Վայքի նորընտիր ՔՊ-ական համայնքապետ Մխիթար Մաթևոսյանը որոշել է հետ կանգնել Վայքը էկո համայնք դարձնելու մտադրությունից և նախընտրում է առաջնորդվել Հովիկ Աբրահամյանի մերձավորների բիզնես շահերով: 

Կառավարության փետրվարի 3-ի նիստում հաստատվեց Ապարանի Եղիպատրուշ գյուղի վարչական սահմաններում լեռնային համալիր կառուցող «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրի իրականացման փուլերի ժամանակացույցի մասին պայմանագիրը, որը կնքվելու է ընկերության և էկոնոմիկայի նախարարության միջև: Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Մայմեխ սկի ռեզորթ» ՓԲԸ-ն (այժմ արդեն «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ») ստեղծվել է 2017թ․ դեկտեմբերի 21-ին։ Ընկերության կանոնադրությունից պարզ է դառնում, որ ՓԲԸ հիմնադիրը «Միկշին» ՍՊԸ-ն է։ «Միկշին» ՍՊԸ-ի սեփականատերը Տիգրան Հարությունյանն է, որը Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահան Հարությունյանի եղբայրն է, ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռու՝ Միխաիլ Հարությունյանի որդին։

Կորանավիրուսային համավարակի տարածման օրերին  թեստավորման լաբորատորիաները մտան 1000 խոշոր հարկատուների ցանկ, իսկ սա նշանակում է, որ վերջինները միլիարդների եկամուտներ են ստացել այս ընթացքում: 2021-ին առաջին անգամ խոշոր հարկատուների ցանկում էին հայտնվել երկու հայտնի լաբորատորիաները՝ «Պրոմ-Տեստ»-ն ու «էկոսենս»-ը: Երբ Փաշինյանը հայտարարում էր, որ համավարակից էլ կարելի է օգուտներ քաղել, թերևս նկատի ուներ հենց սա: Այս ընթացքում հայտնի դարձավ նաև, որ Անահիտ Ավանեսյանի նախարարության թեստավորման անվճար ծառայություններ է մատուցել հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանին պատկանող Աստղիկ ԲԿ-ն: Մինչդեռ նույն Անահիտ Ավանեսյանի կողմից ընդունված մի շարք որոշումներ ուղղակիորեն և զգալիորեն հարվածեցին շարքային քաղաքացիների՝ առանց այդ էլ դատարկ գրպանին:

Ինչպես տեսնում ենք՝ հեղափոխական իշխանություններն այնքան էլ մտահոգված չեն շարքային քաղաքացիների, փոքր ու միջին ձեռնարկությունների ճակատագրով, կարևորը՝ իրենց սրտի օլիրգախների բիզնեսները ծաղկեն և բարգավաճեն...

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Charles Michel: Georgian President's veto of the transparency law offers a moment for further reflectionNew method of fraud: How do criminals steal people's money?Enhanced security measures are introduced at Sochi airportGeorgian president vetoes 'foreign agents' billEU Mission in Armenia hosted delegation of Netherlands EmbassyPutin told Tokayev about his impressions of his visit to ChinaArmenia's Foreign Minister presented to his Swiss counterpart recent developments in process of normalization of relations with AzerbaijanArarat Mirzoyan exchanged ideas with acting chairman of OSCEUS Special Forces open permanent base in PolandHow to slow down the discharge of a smartphone? 8 useful tipsArmenian, German Foreign Ministers discuss security situation in South CaucasusJames Webb discovers oldest collision of giant black holes: Why is this finding important?Ben Affleck and Jennifer Lopez finally reunite amid divorce rumorsHenrikh Mkhitaryan draws international community's attention to the problem of captives held in AzerbaijanNo hands needed։ Android apps can be used with gesturesBianca Censori 'furious' over Kanye West's plans to launch porn platform5 most dangerous smartphones in terms of SAR radiation levelsWildberries sellers can give customers points for reviews: What can be done with pointsUS will provide additional $2 billion in aid to Ukraine, Blinken says No new Armenia-Azerbaijan border created, the border existing at time of USSR collapse being reproduced: PM's OfficeUruguay Chamber of Representatives votes to submit draft law on the Armenian Genocide Memorial Day to executive branchPolitical consultations held between foreign ministries of Armenia, GeorgiaGrigoryan and Mustafayev held a meeting on the border of Armenia and Azerbaijan: Protocol signedArmenia FM to be on working visit to StrasbourgDemonstrators in downtown Yerevan chant slogans, whistle at Armenia PMErdogan, Greek leader begin talks in Turkey to maintain positive momentumIran and India have signed long-term agreement for re-equipment of the Chabahar port: BazrpashDelegation led by Hakob Arshakyan is on a working visit to BratislavaPrime Minister Pashinyan heads to the Kingdom of DenmarkArmenian Parliament Speaker receives OSCE Chair-in-OfficeUN Committee against Torture issues findings on Azerbaijan regarding fulfillment of its obligationsMicrosoft will end support for Windows 10 version 21H2Egyptian representatives unexpectedly canceled meetings with Israeli counterpartsAlen Simonyan receives Ambassador of Argentina to Armenia: Argentina sees efforts of Armenia in establishing peace in South CaucasusPresident Vahagn Khachaturyan met with the Primate of the Armenian Catholic Eparchy Bishop Mikael MuradianFrance urges Armenia and Azerbaijan to proceed with border demarcation based on agreed principlesThe Armenian cultural heritage in Nagorno-Karabakh is gradually being destroyed – Geghard SAF Nikol Pashinyan, Ian Borg discuss cooperation between Armenia government, OSCEOSCE turns blind eye to Karabakh issue?Expanded meeting of foreign ministers of Armenia and Malta held in YerevanUS man goes fishing with little daughter, discovers 152-year-old shipwreckUSA is deeply worried about decline of democracy in Georgia: SullivanEU will strengthen its support to Kyiv in coming weeks: MacronIn support of "Tavush for the Motherland" a motor rally started from Armenia's second city towards YerevanEarthquake in Azerbaijan: tremors felt in SyunikArmenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-ArmeniansIDF and Hezbollah report mutual attacksUkrainian forces are retaliating against enemy in direction of Kharkiv: ZelenskyNegotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in AlmatyHuawei Pura 70 Ultra: The new smartphone has the world's best camera?
Most Popular