Սպանության հատկանիշով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ Առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում» 70-ամյա կնոջ մահվան փաստով
ՀասարակությունՀայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այն նախաձեռնվել է հոկտեմբերի 8-ին ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի» թիվ 1 բաժանմունքում հայտնաբերված քաղաքացու մահվան փաստով։
Ահազանգով ժամանել են ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Կարեն Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Ժամանել է նաև քննչական բաժնի խումբը՝ քննիչ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն բաժանմունքում բուժվող, Երևանի բնակիչ, 70-ամյա Լյուդմիլա Զ-ն էր։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Ըստ դատաբժշկի, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։