Մոնիկա Բելուչիի 18-ամյա դուստրը ցանցկեն շորտով լուսանկարվել է ամսագրի շապիկի համար
ԼուսանկարներՄոնիկա Բելուչիի և Վենսան Կասելի դուստրը՝ 18-ամյա Դևան, դարձել է The Glass Magazine-ի աշնանային համարի դեմքը։ Նա սոցցանցում տարածել է շապիկի լուսանկարը։
Հրատարակության նոր համարի շապիկի համար Դևա Կասելը կեցվածք է ընդունել Dior-ի հագուստով։ Դերասանների դուստրը փորձել է մի քանի կերպարներ, այդ թվում՝ ժանյակավոր շորտ, մինի զգեստ, կաշվե կորսետ, բոդի և այլն։
Դևա Կասելը մոդելային կարիերա է կառուցում։ 2019 թվականին Մոնիկա Բելուչիի և Վենսան Կասելի դուստրը պայմանագիր է կնքել Dolce & Gabbana-ի հետ՝ հայտնվելով ապրանքանիշի օծանելիքներից մեկի գովազդում։ 2020 թվականի հոկտեմբերին աղջիկը հայտնվեց իր առաջին սնդուսափայլ շապիկին՝ դառնալով ֆրանսիական Elle-ի գլխավոր դեմքը, իսկ 2021 թվականի հուլիսին մոր հետ մասնակցեց Vogue Italia-ի նկարահանումներին։