Միլա Յովովիչի 14-ամյա դուստրը մինի կիսաշրջազգեստով հայտնվել է ամսագրի շապիկին
Լուսանկարներ
Միլա Յովովիչի ավագ դուստրը՝ 14-ամյա Էվեր Անդերսոնը, լուսանկարվել է Marfa Journal-ի նոր շապիկի համար։
Դեռևս 2016 թվականին Էվեր Անդերսոնն իր դեբյուտը կատարեց նորաձևության աշխարհում՝ նկարահանվելով մոր հետ Vs-ի սահմանափակ թողարկման համար: Երեք տարի անց՝ 2019 թվականին, նա առաջին անգամ հայտնվեց ամսագրի շապիկին՝ դառնալով Jalouse ամսագրի ամերիկյան տարբերակի մեկ համարի գլխավոր դեմքը։ Նա իր առաջին քայլերն անում է ոչ միայն մոդելային բիզնեսում, այլև կինոյում։ 2016 թվականին թողարկվեց «Չարի ապաստանը» ֆիլմում։ Հաջորդը «Սև այրի» մարտաֆիլմն էր, որտեղ նա մարմնավորում էր Սքարլեթ Յոհանսոնի հերոսուհուն՝ երիտասարդության տարիներին:
Բացի 14-ամյա Էվերից՝ Միլա Յովովիչը և Փոլ Անդերսոնը ևս երկու դուստր ունեն՝ 7-ամյա Դաշիելը և 2-ամյա Օշինը։


