ԱՄՆ-ի հայ համայնքը չի աջակցի ո՛չ Օբամային, ո՛չ Ռոմնիին
ԱՐԽԻՎ
ԱՄՆ Հայ Դատի գրասենյակը այսօր հայտարարել է, որ ո’չ նախագահ Օբաման, ո’չ էլ Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին չեն վաստակել Ամերիկայում հայ համայնքի աջակցությունը նոյեմբերի 6-ին տեղի ունենալիք նախագահական ընտրություններում:
«Ո’չ Բարաք Օբաման, որը մեջք դարձրեց հայ-ամերիկյան բազմաթիվ խնդիրների հետ կապված իր խոստումներից, ո’չ էլ հանրապետական Միթ Ռոմնին, որը՝ որպես Մասաչուսեթսի նախկին նահանգապետ, չունի մեր համայնքի համար առանձնահատուկ հարցերի հետ կապված գործերի արձանագրություններ, չեն վաստակել հայ քվեարկողների աջակցությունը»,-ասել է Ամերիկայում Հայաստանի Հայ դատի նախագահ Քեն Խաչիկյանը:
Հայ Դատի գրասենյակը պնդում է, որ նախագահի թեկնածուներից որևէ մեկը չունի իրենց աջակցությունը, և, որպես այդպիսին, այս պահին չունի 2012 թվականի Սպիտակ տան մրցավազքում իր աջակցությունը տրամադրելու ծրագրեր: Միևնույն ժամանակ, այն պատրաստ է նոյեմբերին հաղթողին ներկայացնել հայկական տեսակետներն ու արժեքները՝ շարունակելով հաստատակամորեն համագործակցել Սպիտակ տան, Ազգային անվտանգության խորհրդի, Պետդեպարտամենտի և արտաքին քաղաքական այլ շահագրգռված կողմերի հետ և ձգտելով առաջընթաց գրանցել գրասենյակի օրակարգում ներառված բազմաթիվ հարցերում:
Մինչ օրս Ռոմնին և Օբաման չեն պատասխանել գրասենյակի բազմաթիվ գրավոր խնդրանքներին՝ հասնել հայ համայնքին՝ արտահայտելով իրենց տեսակետները ԱՄՆ-ի տարբեր նահանգներում ցրված և քաղաքականորեն ակտիվ համայնքի համար առանձնահոտուկ կարևորություն ունեցող խնդիրների առնչությամբ: Հայ Դատը-ը բազմիցս կապ է հաստատել երկու թեկնածուների հետ՝ հրավիրելով նրանց հանդիպել հայ-ամերիկյան առաջնորդների հետ և լսել այս քաղաքականորեն ակտիվ ընտրական բաղկացուցչի մտահոգությունները:
Անցյալ շաբաթ երկու առաջատար կառույցներ՝ Հայկական և Հունական շահերի պաշտպանության կազմակերպությունները, որոնք ներկայացնում են ԱՄՆ-ի շուրջ 5 միլիոն քաղաքացիների շահերը, միասնական կոչ արեցին նախագահ Օբամային և Միթ Ռոմնիին վերջ դնել լռությանը և արտահայտել իրենց տեսակետները հայկական և հունական խնդիրների առնչությամբ:
«Որպես Հայկական և Հունական շահերի պաշտպանության առաջատար կազմակերպությններ՝ մենք միասնական կոչ ենք անում նախագահ Օբամային և Միթ Ռոմնիին հրապակայնորեն ներկայացնել այն սկզբունքները, առաջնայնություններն ու քաղաքականությունը, որով կառաջնորդվեն իրենք՝ կապված 5 միլիոն քաղաքացիների շահերը ներկայացնող Հույն և Հայկական համայնքների համար կարևոր նշանակկություն ունեցող հարցերի հետ»: