Կարծում եմ՝ ՀԱՊԿ-ում արդեն տեղյակ են, թե Ադրբեջանն ինչպիսի ձևակերպումներ է տալիս եվրոպական մայրաքաղաքներում ՀԱՊԿ-ի մասին. Գրիգորյան
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն Առաջին ալիքի եթերում հայտարարել է, որ որ որևէ նորություն չունի ՀԱՊԿ-ի կողմից առաջարկների մասին:
«Ես երևէ նորությունուն չունեմ, որ ՀԱՊԿ-ն պատրաստվում է ինչ-որ իրական քայլեր ձեռնարկել՝ Ադրբեջանին ստիպելու դուրս գալ Հայաստանի սուվերեն տարածքից: Եվ կարծում եմ՝ ՀԱՊԿ-ում արդեն տեղյակ են, թե Ադրբեջանն ինչպիսի ձևակերպումներ է տալիս եվրոպական մայրաքաղաքներում ՀԱՊԿ-ի մասին: Ես կարծում եմ՝ դրա մասին պետք է ՀԱՊԿ-ում մի քիչ լուրջ մտածեն»,-ասել է Գրիգորյանը՝ խուսափելով մանրամասնել, թե ինչի մասին է խոսքը: