Եթե չլինի Հայաստան, չլինի Արցախ, շատ մեծ հարցական կդառնա այլևս աշխարհի որևէ երկրում հայ լինելու, հայ ներկայանալու հարցը. Ղազինյան
ՔաղաքականՀայաստանին և Արցախին սպառնացող վտանգը չի վերաբերում միայն ՀՀ-ում և Արցախում բնակվող մեր հայրենակիցներին, դա վերաբերում է աշխարհահայությանը։ Ուժեղ հայկական պետականությունը, կանգուն Արցախը գրավականն է հայ լինելու և հայ մնալու։ Եթե չլինի Հայաստան, չլինի Արցախ, ապա շատ մեծ հարցական կդառնա այլևս աշխարհի որևէ երկրում հայ լինելու, հայ ներկայանալու հարցը։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Արթուր Ղազինյանը։