Գիտնականները նշել են երեկոյան ուշ սնվելու վնասակար հետևանքները
Գիտություն և ՄշակույթՉիկագոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ ուշ ուտելը ազդում է էներգիայի ծախսի, ախորժակի, ճարպային հյուսվածքի և ճարպակալման վտանգի վրա։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell Metabolism ամսագրում։
Հետազոտողների նախորդ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ուշ ուտելը կապված է գիրության ռիսկի, մարմնի ճարպի ավելացման և քաշի կորստի անհաջողության հետ:
Խումբն ուսումնասիրել է 16 մարդու մարմնի զանգվածի ավելորդ քաշի կամ գիրության ինդեքսը։ Նրանց բաժանել են խմբերի։ Առաջին խմբում կամավորները կերել են օրվա որոշակի ժամերին, երկրորդ խմբի մարդիկ՝ չորս ժամը մեկ: Մասնակիցներին նաև խնդրել են նշել, թե երբ են քաղցած: Նրանց վիճակը վերահսկելու համար մասնակիցներից վերցրել են արյան թեստեր, ճարպային հյուսվածքի նմուշներ, չափել մարմնի ջերմաստիճանը և էներգիայի ծախսը։
Պարզվել է, որ ավելի ուշ ուտելը կրկնապատկել է քաղցած մնալու հավանականությունը՝ կապված հագեցվածության համար պատասխանատու լեպտին հորմոնի նվազման հետ։ Բացի այդ, երբ մասնակիցներն ավելի ուշ են կերել, նրանք նաև ավելի դանդաղ են այրել կալորիաները: