Կորեական Plana Aero-ն ներկայացրել է 7 տեղանոց հիբրիդային օդային տաքսի
ԺամանցԿորեական Plana Aero ստարտափը, որը հիմնադրվել է Hyundai-ի համար օդային մեքենաների նախկին մշակողի կողմից, ներկայացրել է հիբրիդային օդային տաքսի: Այս մասին հայտնում է New Atlas պորտալը։
Օդային տաքսին կտեղավորի մինչև յոթ ուղևոր կամ չորս ուղևոր՝ մեծ ուղեբեռով։ Նրա թռիչքի հեռահարությունը կկազմի 500 կմ, իսկ առավելագույն արագությունը՝ 350 կմ/ժ։ Սպասվում է, որ ինքնաթիռի նախատիպը կներկայացվի 2024 թվականին, որպեսզի չորս տարում ստանան բոլոր անհրաժեշտ թույլտվությունները և վկայականները։
Հայտնի է, որ վերջերս ստարտափը ներդրումների առաջին փուլում հավաքել է 11,8 մլրդ կորեական վոն (մոտ 8,3 մլն դոլար), որը պետք է բավարար լինի օդային տաքսիի առաջին նախատիպը ստեղծելու համար։