Գիտնականները պարզել են, թե մահացող մարդկանց մոտ զգայարաններից որն է վերջինը դադարում աշխատել
Наука и культураՀետազոտողների միջազգային թիմը պարզել է, թե մահացող մարդկանց մոտ զգայարաններից որն է վերջինը դադարում աշխատել, գրում է Mirror-ը։
Գիտնականների կարծիքով, երբ մարդիկ մահանում են, նրանց լսողությունը դեռ կարճ ժամանակով գործում է։ Սա նշանակում է, որ ուղեղը կարողանում է գրանցել մարդու լսած վերջին ձայները, նույնիսկ եթե նրա մարմինն արդեն դադարել է գործել։
Գիտափոորձի շրջանակում հետազոտողները հետևել են վերահոսկողության խմբից 17 առողջ մարդու, հոսփիսից 8 պացիենտների, ովքեր արձագանքում էին բուժմանը, և մահվան շեմին գտնվող 5 հիվանդների ուղեղի ակտիվությանը:
Հետազոտության յուրաքանչյուր մասնակցի ներկայացվել է երկու տեսակի երգ: Երգերից մեկն ուներ ընդամենը հինգ կրկնվող նոտա, մյուս կոմպոզիցիան անընդհատ փոխում էր բանալին։
Հետազոտողները պարզել են, որ մահացող մարդկանց ուղեղի գործունեության օրինաչափությունները նման են առողջ հիվանդների մոտ դիտվածներին, ինչը ենթադրում է, որ մարդիկ դեռ լսում են, երբ նրանք ծանր հիվանդ են:
«Այն, ինչ մենք չգիտենք, այն է, թե արդյոք նրանք հասկանում են բառերը և արդյոք մխիթարվում են դրանցով», - հավելել է բժիշկ Զաքարի Պալասը: