«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը 24News-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Աժ նախագահի որոշմանը, որով պարգևավճար է տրամադրվել իշխանական պատգամավորներին, նրանց օգնականներին ու փորձագետներին, Աղազարյանը նշել է, որ պարգևավճարներն առաջվա նման սիստեմատիկ չեն տրվում, այն տրվել է Անկախության օրվա առթիվ, հարց է՝ պարգևավճար է, թե ոչ:
«Քաղաքացիները պետք է իմանան, որ առաջ պատգամավորները սև ծրարով ամեն ամիս 3000-5000 դոլար էին ստանում, մենք նման բան չենք անում: Երբ տալիս են պարգևավճար, չեմ հրաժարվում ու որևէ ֆոնդի տալիս, օգտվում եմ՝ օգտագործելու տեղեր կան: Իսկ ընդդիմությանը ճիշտ է պարգևավճար չտալը»,-ասել է Աղազարյանը։