Փաշինյանը ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Կլաարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին․ «ԵՄ-ն լիովին աջակցում է» «Առաջընթացն էական է, քանի որ ունի ամուր լեգիտիմ հիմքեր»․ Արսեն Թորոսյան Բոլթոն-Փաշինյան-Մուր ծրագիրն՝ ընդդեմ Իրանի Ավետիք Իշխանյանը դիմել է ընդդիմությանը․ «Եվ ի՞նչ, գո՞հ եք, հանդուրժելու՞ ենք, թե՞․․․» Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, Հայաստանը՝ անվտանգային ռիսկերի նվազեցում․ վարչապետի աշխատակազմ Կառավարությունը, փաստորեն, ավելի է շրջապատում մեր գյուղերն ադրբեջանական զորքով․ Թաթոյան Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց ՌԴ-ն՝ ՀՀ անվտանգության միակ գարանտ. Արևմուտքի հեղինակավոր պարբերականների «անկեղծացումը» 

Արցախի ժողովուրդը շատ մոտ ապագայում նախ պետք է կազմակերպի առնվազն 50 – 75 հազար մարդկանց մասնակցությամբ հավաք Ստեփանակերտի հրապարակում. Վարդան Օսկանյան

Հայաստանի նախկին արտգործնախարար (1998-2008) Վարդան Օսկանյանը լրատվամիջոցներին է տրամադրել իր հերթական գրառումը հայ-ադրբեջանական հարաբերությունների ու Արցախի խնդրի ներկա փուլի մասին։

Այս օրերին Հայաստանում է Լեռնային Ղարաբաղի պատվիրակությունը, որը հանդիպումներ է ունենում Հայաստանի իշխանությունների հետ։ Անկախ նրանից, թե Հայաստանի իշխանությունները ինչ փաթեթավորմամբ կներկայացնեն հատկապես վերջին օրերի բանակցություններն ու դիվանագիտական ակտիվ գործունեության արդյունքները, մեկ բան ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղը մնում է Ադրբեջանի կազմում։ Մի բան, որ, համոզված եմ, Արցախի իշխանությունները շատ լավ հասկանում են։

Հայաստանի իշխանություններն իրենք իրենց խճճել են ադրբեջանական օրակարգային եռանկյունու մեջ՝ Ղարաբաղն Ադրբեջանի մաս, միջանցք և անկլավներ, և փորձ են անում մեկի հաշվին բարենպաստ լուծումներ ստանալ մյուս հարցերում։ Իշխանությունների տրամաբանությունն իհարկե այստեղ հետևյալն է՝ հրաժարվենք Ղարաբաղից, «փրկենք» Հայաստանը։

Խնդիրն այն է, որ Ղարաբաղի իշխանություններն էլ կարծես ինչ-որ չափով մտել են այս տրամաբանության մեջ։ Չնայած դա նշանակում է իրենց իսկ երկրից հրաժարվել՝ նրանք, սակայն, չեն ուզում գնալ որևէ տեսակի «ավանտյուրայի», որը կարող է վնասել Հայաստանի անվտանգությանն ու ինքնիշխանությանը։

Իհարկե, Հայաստանի և Ղարաբաղի իշխանությունների նման մոտեցումը ամենակարճ ճանապարհն է Լեռնային Ղարաբաղն անվերադարձ կորցնելու՝ առանց որևէ երաշխիք ունենալու Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության վերաբերյալ։

Այսօր «ավանտյուրան» ոչ թե ինչ-որ քայլ անելը կլինի, այլ ոչինչ չանելը։ Ինչպես նախորդ երեսուն տարում Արցախն իր ֆիզիկական գոյությամբ, տարածքով ու պետական կառույցներով Հայաստանին տվել է անվտանգության լայն պաշար, այսօր ևս Հայաստանի անվտանգությունը շատ բանով կախված է, թե հմուտ և համարձակ ինչ քայլեր կանեն արցախցիները։

Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում մենք ամբողջությամբ կորցրել ենք նախաձեռնությունն ու առհասարակ բովանդակային նարատիվը թե՛ բանակցություններում, թե՛ միջազգային հանրության ընկալումներում․ ինքնորոշման իրավունքն ամբողջությամբ դուրս է եկել բանակցային բառապաշարից։ Արդեն տևական ժամանակ է, ինչ Հայաստանի իշխանությունների բերանից չի լսվում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունք բառակապցակությունը։

Ինքնորոշման իրավունքի նարատիվը ամեն գնով պետք է վերականգնել, ու քանի որ Հայաստանի իշխանությունները հրաժարվում են դրանից, դա կարող են անել հենց արցախցիները։

Ինքնորոշման իրավունքի պահանջատեր լինելն ավանտյուրա չէ, եթե դա արվում է խաղաղ, հմուտ և ճիշտ ճանապարհով։ Դա Արցախի ժողովրդի իրավունքն է միջազգային իրավունքի տառին ու ոգուն համահունչ։

Ինքնորոշման իրավունքի պահանջատիրության հիմնական չորս նախապայմանները նախկինում և այսօր ամբողջությամբ բավարարված են։

Առաջին՝ Ղարաբաղում ապրող հայերը ոչ թե Ադրբեջանի կազմում ինչ-որ փոքրամասնություն են, այլ իրենց պատմական հողի վրա ապրող ժողովուրդ, որը էթնիկապես, կրոնով, ավանդույթներով տարբերվում է «մետրոպոլիայից» և ունի ինքնորոշման հավաքական ու աներկբա ձգտում։

Երկրորդ՝ Խորհրդային Միության շրջանում, դրա փլուզումից հետո, առավել ևս՝ 44-օրյա պատերազմի ու վերջին այս ագրեսիաներով Արցախի ժողովուրդը մշտապես ենթարկվել է Ադրբեջանի վայրագություններին, այլ կերպ ասած՝ շարունակաբար ոտնահարվել են նրա բոլոր տեսակի իրավունքները։

Երրորդ՝ անկախ նրանից, որ Արցախի ժողովուրդը երբեք չի ընդունի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում՝ Բաքուն թերևս հրաժարվում է նրանց առաջարկել անգամ ինչ-որ ինքնավար կարգավիճակ իր կազմում։ Այս մեկը միջազգային իրավունքում հենց այն խախտումն է, որի դեպքում որևէ ժողովուրդ իրավունք կունենա արդեն հռչակելու իր անջատումը կամ ինքնորոշումը։

Չորրորդ՝ հաշվի առնելով բոլոր վերոնշյալ կետերը՝ պարզապես այլ լուծում չկա, քան ճանաչել Արցախի ժողովրդի անջատում հանուն փրկության իրավունքի իրացումը։

Արցախի ժողովուրդը շատ մոտ ապագայում նախ պետք է կազմակերպի առնվազն 50 – 75 հազար մարդկանց մասնակցությամբ հավաք Ստեփանակերտի հրապարակում, որտեղ հստակ պետք է ասվի և՛ Ադրբեջանին, և՛ Թուրքիային, և՛ միջազգային հանրությանը, որ իրենք հետամուտ են լինելու իրենց ինքնորոշման իրավունքի իրացմանը։ Դրանից անմիջապես հետո Հայաստանը ՄԱԿ-ում պետք է նախաձեռնի բանաձևի ընդունում, որով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը հայց կներկայացնի Արդարադատության միջազգային դատարան, ինչպես որ արվել է Կոսովոյի դեպքում՝ խորհրդատվական կարծիք հայտնելու, թե արդյոք 1991-ի Լեռնային Ղարաբաղի հանրաքվեն հակասում է միջազգային օրենքին։

Այսօր տեղի ունեցողի հիմքում ընկած է Ադրբեջանի այն համոզումը, որ ինքն արդեն լուծել է Ղարաբաղի հարցը հօգուտ իրեն և անցել է իր պահանջատիրությանը Հայաստանից։ Այն պահին, երբ Ալիևը հասկանա, որ Ղարաբաղի հարցը չի լուծվել, և Արցախի ժողովուրդը պարզապես բացառում է ցանկացած կարգավիճակ Ադրբեջանի կազմում, Ադրբեջանի հավակնությունները Հայաստանից ոչ միայն կնվազեն, այլև կդառնան անիրատեսական։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Փաշինյանը ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանըՄահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Կլաարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին․ «ԵՄ-ն լիովին աջակցում է»«Առաջընթացն էական է, քանի որ ունի ամուր լեգիտիմ հիմքեր»․ Արսեն ԹորոսյանԲոլթոն-Փաշինյան-Մուր ծրագիրն՝ ընդդեմ ԻրանիԱվետիք Իշխանյանը դիմել է ընդդիմությանը․ «Եվ ի՞նչ, գո՞հ եք, հանդուրժելու՞ ենք, թե՞․․․»Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, Հայաստանը՝ անվտանգային ռիսկերի նվազեցում․ վարչապետի աշխատակազմ Պարոնայք սպանե՛ր, եթե մտածում եք, որ սրանով Հայաստանը պաշտպանում եք, հանցակից եք դառնում․ Վարուժան Գեղամյան (տեսանյութ)Կառավարությունը, փաստորեն, ավելի է շրջապատում մեր գյուղերն ադրբեջանական զորքով․ ԹաթոյանՎահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց ՌԴ-ն՝ ՀՀ անվտանգության միակ գարանտ. Արևմուտքի հեղինակավոր պարբերականների «անկեղծացումը»Իրանի դեսպանն անդրադարձել է Ադրբեջանում իսրայելական բազաների առկայության մասին տեղեկությանը (տեսանյութ)Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՌուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը․ ապրիլի սկզբից արգելվել է հորս հետ ցանկացած շփումԱՄՆ–ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմՀՀ քաղաքացիներն ունեն եվրոպական ձգտումներ, Հայաստանի և ՌԴ–ի հարաբերություններում կան որոշ խնդիրներ․ Միրզոյան Բայրամովը կոչ է արել օրինակ վերցնել Իտալիայի դիրքորոշումիցՀայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը․ դեսպան (տեսանյութ) Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցելՄիրզոյանը ողջունել է G7-ի արտգործնախարարների հայտարարությունները Հարավային Կովկասի վերաբերյալ Վանաձորում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դինԵրբ ադրբեջանցիները կսկսեն վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը, սկսելու է կինոն․ Տիգրան ՔոչարյանՀՀ–ն պատրաստվում է սահմանազատման գործընթացում դե յուրե հիմնավորել Արծվաշենի գոյությունըԱրգելվել է ռուսական ընկերության որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան «Երկար սպասված պատմական իրադարձություն»․ Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածելԱրդարադատության միջազգային դատարանում ավարտվել են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներըՊՎԾ-ն ամփոփել է քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները Ընդդիմություն, սկսի՛ր անվստահության գործընթաց և վարչապետի թեկնածու առաջադրիր Միքայել արք․ Աջապահյանին․ Տիգրան ԱթանեսյանԵՄ փոխդեսպանին են ներկայացվել մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի ԿԽՄԿ–ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը Որ թվականի քարտեզների հիման վրա է իրականացվում սահմանազատման գործընթացը. մանրամասներՀորդորում ենք Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերման իրական պատճառների վերաբերյալ քննարկում սկսելՄինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը. ԳեղամյանՓրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափումՀայաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև 30 տարվա դադարից հետո հաստատվեցին դիվանագիտական կապեր․ ՍարգսյանՀրդեհ Ալաշկերտ գյուղումՉդադարող ծափեր, անվերջ սեր ու հուզմունք․ կայացավ Մանուշակ Շիրինյանի՝ «Պոեզիայի արահետներով» գրական երեկոն Մայիսի 15-ին ստորագրվելու է 4 գյուղերի հանձնման պայմանագիրը. պայմանավորվել են այսօր սահմանազատման համար հանդիպած կողմերըՀարկերի վճարումը հեշտացնելու փոփոխություններ են սահմանվելԱԳՆ-ն Միրզոյանի՝ Սաուդյան Արաբիայի Թագավորություն այցը պատմական է որակել Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանումՄարդիկ վիրավորված են, որ իրենց ապրած կյանքը բաժանում եք իրական Հայաստանի և պատմական Հայաստանի միջևԴավիթ Տոնոյանի դեմ գործը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է․ փաստաբաններՀնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am Պուտինն ու Ալիևը ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառովԻսրայելն ու Իրանն այլևս փոխադարձ հարվածներ չեն հասցնի. CNN Դուբայի ճանապարհները` ջրհեղեղից հետո (տեսանյութ) Մենք մահապարտներ ենք, ժողովուրդ, պատրաստ ենք մեռնելու, բայց պիտի գաք մեր հետևից. հստակ պիտի խոսել
Ամենադիտված