Հադրութեցի մոդելը երկրորդ տեղն է զբաղեցրել «Միսիս Եվրոպա 2022» գեղեցկության մրցույթում
ԼուսանկարներՀադրութեցի մոդել Վերա Սաֆարյանը երկրորդ տեղն է զբաղեցրել «Միսիս Եվրոպա 2022» գեղեցկության հեղինակավոր մրցույթում` ներկայացնելով Հայաստանը։ Մրցույթն անց է կացվել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում:
Նշենք, որ Վերայի հայրը զոհվել է Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ «Միսիս Եվրոպա» մրցույթն անցկացվում է 15 տարուց ավելի:
Մրցույթի մասնակցության պարտադիր պայմանն այն է, որ մասնակիցները պետք է ամուսնացած լինեն և երեխաներ ունենան: Վերան մեկ որդի ունի՝ Ալեքսանդրը։