Շվեյցարացի պատգամավորներն այցելել են Ջերմուկ (տեսանյութ)
ՏեսանյութերՔառօրյա այցով Հայաստան այցելած Շվեյցարիայի պատգամավորները այցելել են Ջերմուկ և զարհուրել ադրբեջանցիների ագրեսիայից։
«Մեծ ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ, թե ինչ են ադրբեջանցիներն արել Ջերմուկում: Նրանք օգտագործել են այս խաղաղ վայրը՝ ժողովրդի մեջ ահաբեկչություն տարածելու համար: Ինձ համար սարսափելի է այս ամենը տեսնելը», ասել է պատգամավորական խմբի համանախագահ Շտեֆան Մյուլեր-Ալերմատը։
Նրա խոսքով՝ իրենք կանգնած են հայ ժողովրդի կողքին ու այս ամենի մասին կփոխանցեն իրենց գործընկերներին։