Դոլարային միլիոնատերեր և բիզնեսմեններ. կառավարության անդամների «ձեռքբերումները»
ՏեսանյութերՆիկոլ Փաշինյանի կառավարության անդամների ներկայացրած եկամուտների հայտարարագրերը մի շարք հարցեր են առաջացնում` նախ և առաջ կապված այն բանի հետ, թե ինչպես են վերջիններս պետական պաշտոն զբաղեցնելով հաջողացնում դոլարային միլիոնատարեր դառնալ և բավական մեծ գումար հետ գցել, դեռ չենք խոսում՝ խոշոր ձեռքբերումների մասին` այնպիսին, ինչպիսիք են օրինակ` նոր բնակարանը կամ ավտոմեքենան:
Դիցուք՝ ահա թե ինչպես է բարելավվել այժմ արդեն ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի սոցիալական վիճակը 2018-ից ի վեր: Ուշագրավ է, որ 2018 թվականի հունվարի մեկից մինչ առաջին պաշտոնը ստանձնելու պահը Պապիկյանն ունեցել է 1.801.139 ՀՀ դրամ աշխատանքի վարձատրություն։ 2019 թվականի եկամուտներից հանում ենք վարկով վերցրած գումարները ու ներկայացնում ենք միայն որպես նախարար ստացած գումարները՝ 17.964.783 և հհ ֆինանսների նախարարությունից ստացած 1.131.850 դրամը։ Ստացվում է, որ 2019 թվականի ընթացքում Պապիկյանը նախարար աշխատելու համար ստացել է՝ 19.096.633 ՀՀ դրամ։ 2020 թվականի ընթացքում որպես նախարար Պապիկյանը ստացել է 22.731.752 ՀՀ դրամ: Այսպիսով, մինչ նախարար նշանակվելը՝ 2018 թվականի հունվարից, Պապիկյանը որպես եկամուտ աշխատավարձից ունեցել է 1.801.139 ՀՀ դրամ: 2018 թվականին 8.827.168 ՀՀ դրամ, 2019 թվականին՝ 19.096.633 ՀՀ դրամ, 2020 թվականին՝ 22.731.752 ՀՀ դրամ, 2021 թվական՝ 23,031,224.00 դրամ: Բացի այդ, 2021-ին նա հայտարարագրել է 11,000.00 ԱՄՆ դոլար, 5,000,000.00 դրամ և 3,000.00 եվրո: Պապիկյանը նաև տնօրենների խորհրդի նախագահի տեղակալ է Շանսի-Նաիրիտ հայ-չինական համատեղ ձեռնարկությունում:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սույն թվականի մայիսի 27-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2021 թվականի իր գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը: Ըստ այդմ, փոխվարչապետը տարեսկզբին Արագածոտնի մարզի Մուղնի համայնքում հայտարարագրել է 1 հողամաս, Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 2 ավտոտնակ և 1 բնակարան: Նշենք, որ հայտարարագրված ամբողջ գույքը համատեղ սեփականություն է: «Արինս գրուպ» ՍՊԸ, «ՌԵԳԻՈՆ» ֆինանսական արդյունաբերական կորպորացիա ՓԲԸ-ում ունի բաժնեմաս՝ 502 միլիոն 300 հազար դրամ արժողությամբ: Մհեր Գրիգորյանի բանկային հաշվում 2021 թվականի սկզբին եղել է 4 միլիոն 572 հազար դրամ, որը տարեվերջին պակասել է՝ դառնալով 3 միլիոն 319 հազար դրամ: Որպես կանխիկ գումար նա ներկայացրել է 70 միլիոն դրամ: Ուշագրավ է որ Գրիգորյանի կինը՝ Աննա Գրիգորյանը, բանկում ունի 300 հազար դոլար ավանդ:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարագրել է ոչ ավել, ոչ պակաս ՝ 1,500,000.00 ԱՄՆ դոլարի բաժնային արժեթուղթ: Նրա եկամուտները կազմել են 20,225,133.00 դրամ: Ի դեպ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը պաշտոնը ստանձնել է 2020 թվականի նոյեմբերի 26-ին։ Նախարարը խախտել է «Հանրային ծառայության մասին» օրենքի 36-րդ հոդվածը, որով սահմանված են հայտարարագրման ժամկետները։ Օրենքի համաձայն՝ հայտարարատու պաշտոնատար անձինք պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու հայտարարագրերը պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու օրերին հաջորդող 30 օրվա ընթացքում ներկայացնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Նշված անձինք պաշտոնավարման ընթացքում տարեկան հայտարարագրերը ներկայացնում են մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա մայիսի 31-ը։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարագրել է 1,000,000.00 դրամի արժեթուղթ, 2,100,000.00 դրամ, եկամուտները կազմել են 29,531,683.00 դրամ, որոնցից 12,000,000.00 Աբովյան 39 ՍՊԸ-ից ստացված եկամուտներն են: Ընդ որում, 2020 թվականին վերջինիս շահաբաժինը ընտանեկան ՍՊԸ-ից կազմել է ընդամենը 1,200,000.00 դրամ, ինչպես տեսնում ենք՝ բավական մեծ աճ է գրանցվել Ավանեսյանի՝ նախարար աշխատելու ընթացքում:
Ինչպես տեսնում ենք՝ Փաշինյանի թիմակիցները կոտրում են քյասիբ հեղափոխականների ամպլուան, որով 2018-ին նրանք գալիս էին իշխանության, այժմ նրանցից շատերը բիզնեսմեններ են և դոլարային միլիոնատերեր: