Այս պայմաններում խոսել լիարժեք խաղաղության մասին, նշանակում է միակողմանի զիջումների․ Սեյրան Օհանյան
ՔաղաքականՎերջին ժամանակահատվածում առնչվում ենք մի իրողության, երբ տարբեր միջոցառումներ և հարցեր քննարկվում են ստեղծված իրավիճակից կտրված։ Այս գնահատականը տալիս եմ այսօրվա իշխանություններին։ Ի տարբերություն իրենց մենք այսօր քննարկումները սկսեցինք ռազմաքաղաքական վիճակից, երկար խոսեցինք Արցախի շուրջ, բացատրեցինք Արցախի ինքնորոշման հիմնական գաղափարը, անցած ճանապարհն ու իր իսկ տարածքում Արցախի ժողովրդի ապրելու իրավունքը և այն կարմիր գծերը որոնք որ գոյություն ունեն և այն գաղափարների տարբերությունը որ գոյություն ունեն իշխանության և ընդդիմության միջև։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։