Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերը Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են «Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում «Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա «Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար «Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին 

«Հրապարակ». Չափագրումներ հայ-վրացական սահմանի՞ն

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ահազանգ ստացանք Լոռու մարզի Ջիլիզա գյուղից․ մեզ հետ կապ հաստատած բնակիչները հայտնեցին, որ երեկ Ջիլիզայում սահմանազատման աշխատանքներ են կատարվել։ Նրանք նկատել են զինվորական համազգեստով անձանց, որոնց ուղեկցել են Ալավերդու քաղաքապետարանի աշխատակիցները։ Թե ովքեր են, ինչ աշխատանքներ են իրականացրել, ահազանգողները տեղյակ չէին։

Մենք փորձեցինք ճշտել, թե ինչ աշխատանքներ են կատարվում հայ-վրացական սահմանին, սակայն Ջիլիզա վարչական շրջանի ղեկավար Մհեր Վարդանյանն ասաց, որ ինքը չի տեսել նման խումբ։ «Սահմանի այս հատվածը հսկում է Ազգային անվտանգության ծառայությունը։ Էս կողմում երեւացող բան չի եղել, գուցե վրացական կողմի՞ց են եկել, պայմանավորվածություն են ունեցել։ Ես չգիտեմ։ Մեր կողմից նման դեպք չեմ նկատել»,- ասաց Ջիլիզայի ղեկավարը։ 

Ալավերդու նորընտիր համայնքապետը եւս չհաստատեց տեղեկությունը։ Հարցին, թե երեկ համայնքապետարանի աշխատողներ եղե՞լ են Ջիլիզայում՝ զինվորական  համազգեստով մարդկանց, ենթադրաբար՝ սահմանապահների հետ, նա սկզբում ասաց, որ տեղյակ չէ, հետո՝ որ ճշտել է ու իմացել, որ նման բան չկա։ Մենք պարզեցինք, որ, այնուամենայնիվ, Ալավերդու նորընտիր քաղաքապետ Արկադի Թամազյանը մեզ հետ խոսելու ընթացքում գտնվում էր Վրաստանում, սահմանային հարցերով ինչ-որ հանդիպումների էր մասնակցում։ 

Ի՞նչ գործով եք մեկնել Վրաստան։ Ճի՞շտ է, որ Դուք հիմա սահմանամերձ Աղքյորփի գյուղում եք։ 

- Ոչ, ուրիշ հարցով եմ Վրաստանում, դրա հետ կապ չունի։ 

Գաղտնի՞ք է, կարո՞ղ է՝ անձնական գործով եք գնացել։ 

- Ոչ, ուղղակի անունը չեմ հիշում։ Ծառայողական գործով եմ, անդրսահմանային համագործակցության հարցերով։ 

Դա ի՞նչ է, սեմինա՞ր է։  

- Հա, էլի։ Ոնց որ։

Հնարավո՞ր է, որ հենց սահմանազատման շրջանակներում մեկնել եք՝ տեղում իրավիճակին ծանոթանալու։ 

- Չէ, մենք Ախալցխա, Ախալքալաք ենք, էդ ի՞նչ կապ ունի։ 

Զանգահարեցինք նաեւ ԱԱԾ, որպեսզի տեղեկանայինք, թե ինչ աշխատանքներ են տեղի ունենում, եւ արդյոք դրանք հայ-վրացական պետական սահմանի զատման աշխատանքների շրջանակներո՞ւմ են իրականացվում, որը տարիներ առաջ է սկսվել ու ոչ մի կերպ չի ավարտվում։ «Որեւէ գործողություն մեր կողմից չի արվում։ Հնարավոր է՝ այլ աշխատանքներ են կատարվում։ Համենայնդեպս, ԱԱԾ-ի մասով՝ մեր սահմանապահ զորքերը ներգրավված չեն»,- պատասխանեցին մեզ ԱԱԾ մամուլի կենտրոնից։ 

Հիշեցնենք, որ Վրաստանի հետ մեր պետական սահմանի սահմանազատման շուրջ բանակցությունները վաղուց են ընթանում՝ դեռ 90-ականներից։ 1996-ից երկու երկրների միջեւ գործում են սահմանի դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հանձնաժողովներ։ Գործընթացը, սակայն, ձգձգվում է։ 225 կմ սահմանագծից 78 կմ-ն մինչ օրս դեռ համաձայնեցված, հստակեցված չէ։

Հայաստանի նոր կառավարությունը մինչեւ 2026 թվականը նախատեսում է զբաղվել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Վրաստանի հետ պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցով։ Չհամաձայնեցված հատվածը՝ այդ 65 կմ-ն, ընկած է  հայկական Ջիլիզա եւ վրացական Չանախչի գյուղերի միջեւ։ Չհամաձայնեցված տարածքներ ունենք նաեւ Բավրայի, Սադախլոյի, Խոժոռնու, Սոմխեթի լեռնաշղթայի, Իրգանչայ գյուղի մոտ,  ինչպես նաեւ Աղքյորփի-Չանախչի-Բրդաձոր հատվածում։ Թե ինչու են չափագրման գործընթացի մանրամասները գաղտնի պահում, կարելի է միայն ենթադրել։ Հավանաբար, չեն ցանկանում, որ մարդիկ ասեն՝ թուրքին հող ենք տալիս՝ հերիք չէ, մի բան էլ վրացուն ենք հանձնում։ Այս տրամաբանությունը, իհարկե, անկախ ամեն ինչից՝ աշխատելու է։ Իրականում այստեղ վաղուց հարցեր են հասունացել։ Օրինակ, Մառնեուլի շրջանի Խոժոռնի գյուղի մի հատվածը հայկական հողի վրա է, մյուսը՝ վրացական։ Վրացական Աղքյորփի, Չանախչի, Բրդաձոր գյուղերի բնակիչների այգիների մի մասն էլ հայկական սահմանում։ Աղքյորփին հայաբնակ է, բայց գտնվում է վրացական սահմանում։ Այստեղ գտնվում է Խուճապի վանքը, որի կոորդինատները եւս հստակ չեն։ Պարզապես վտանգավորն այն է, որ հնարավոր է մեր թուլացած վիճակից այս պահին ուզում է օգտվել ոչ միայն թշնամի Ադրբեջանը, այլեւ՝ բարեկամական Վրաստանը եւ հօգուտ իրեն սահմանազատում իրականացնել»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ
Ամենադիտված