Ես կարող էի տեղափոխվել «Ռեալ», բայց լսեցի սրտիս. Նեյմար
ՍպորտՆեյմարը հայտարարել է, որ կարող էր «Ռեալ» տեղափոխվել «Սանթոսից»: Այսօր ՊՍԺ-ի հարձակվողը ելույթ է ունեցել 2013 թվականին «Սանթոսից» «Բարսելոնա» տեղափոխվելու ժամանակ կոռուպցիոն գործով դատական նիստում, գրում է Sports.ru-ն:
Ֆուտբոլիստը պատասխանել է այն հարցին, թե բացի «Բարսելոնայից»՝ նա առաջարկներ ստացե՞լ է այլ ակումբներից։ «Ես գիտեի այլ ակումբների հետաքրքրության մասին, բայց «Բարսա» տեղափոխվելն իմ երազանքն էր: 2013 թվականին ես որոշեցի հեռանալ «Սանթոսից» և մեկնել «Բարսելոնա»: Ես շատ տարբերակներ ունեի, բայց մանկուց երազում էի խաղալ «Բարսայում»: Ես միշտ հետևում եմ իմ սրտին:
Հիշում եմ, որ առաջարկ կար «Ռեալից», բայց մյուս տարբերակները չեմ հիշում։ Վերջին պահին ես պետք է ընտրություն կատարեի «Ռեալի» և «Բարսայի» միջև, բայց ես լսեցի իմ սրտին և ընտրեցի «Բարսելոնան»»,- ասել է Նեյմարը։