Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա տեղում մահացել Մայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամը «Հրապարակ». Իշխանության յուրայիններից ո՞ւմ կընտրի ՄԻԵԴ-ը «Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով «Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը «Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն «Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին» «Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում «Հրապարակ». Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց «Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս 

Նման հանցագործությունների մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. Նորվեգիայի ԱԳ նախարարը՝ հայ գերիներին գնդակահարելու մասին

Քաղաքական

Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Աննիկեն Հյութֆիլդտը սահմռկեցուցիչ է համարում ադրբեջանցիների կողմից հայ գերիներին գնդակահարելու տեսանյութը, շեշտում, որ նման հանցագործությունների պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն:  Նախարարը վստահ է՝ տևական խաղաղություն կարող է լինել միայն բանակցությունների միջոցով: Նախարարը նման տեսակետ է հայտնել «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ հոկտեմբերի 19-ին Հայաստան կատարած իր պաշտոնական այցի շրջանակում:

«Ադրբեջանցիների կողմից անզեն հայերին գնդակահարելու տեսանյութերը  սահմռկեցուցիչ են, և մենք ստիպված եղանք արձագանքել: Նման հանցագործությունների պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,-ասաց Հյութֆիլդտը:

Նախարարն ընդգծեց՝ իրեն ոգևորել է վերջերս Պրահայի քառակողմ հանդիպման արդյունքում արված հայտարարությունը, որով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները վերահաստատել են, որ երկու երկրները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Աննիկեն Հյութֆիլդտը սա համարեց ճիշտ ուղղությամբ արված կարևոր քայլ ՝ դեպի խաղաղ լուծում։

Նորվեգիան ուշադրությամբ հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին։ Հյութֆիլդտը հավատացած է, որ տևական խաղաղություն կարող է լինել միայն բանակցությունների միջոցով։

Նորվեգիայի արտաքին գործերի նախարարն իր հայ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը միաժամանակ վերահաստատել էր  Նորվեգիայի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականության պահպանմանը:

Խոսելով Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի և Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ վերջին ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար մարտահրավերների մասին՝ արտգործնախարարն ասաց՝ հասկանում են, թե ինչ դժվար իրավիճակում են հայտնվել շատ հայեր երկրի համար այս դժվարին ժամանակաշրջանում՝ հիշեցնելով, որ Նորվեգիան արդեն իսկ ներգրավված է տարածաշրջանում հումանիտար աջակցության որոշ ծրագրերում, որոնք օգուտ են բերում նաև հայերին:

«Այստեղ իմ այցի նպատակներից մեկն է ավելի լավ հասկանալ՝ արդյոք Նորվեգիան կարո՞ղ է և ինչպե՞ս կարող է օգնել և համագործակցության նոր ոլորտներ գտնել»,-նշեց Հյութֆիլդտը:

Անդրադառնալով Հայաստանի և Նորվեգիայի հարաբերություններին, Հայաստանում և տարածաշրջանում Նորվեգիայի առաջնահերթություններին՝ նախարարն ընդգծեց, որ

իրենք ոգևորված են ժողովրդավարական բարեփոխումներին Հայաստանի նվիրվածությամբ:

«Դա համարձակ ընտրություն է բարդ տարածաշրջանում դժվարին ժամանակում։ Իմ այցելության նպատակն է մասամբ ուսումնասիրել, թե Նորվեգիան ինչպես կարող է աջակցել ձեզ այս հարցում: Մենք ցանկանում ենք մեր հայ ընկերների հետ ընդլայնել մեր երկկողմ հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա։ Մենք նաև հավատում ենք, որ խաղաղ ու բարգավաճ Հարավային Կովկասը կարևոր է ոչ միայն տարածաշրջանի երկրների, այլ նաև Եվրոպայի և Նորվեգիայի համար»,-նշեց նա:

Նախարարը վստահեցրեց նաև, որ Նորվեգիան կշարունակի աջակցել Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների ծրագրին: «Եվրոպայի խորհուրդը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն ու մարդու իրավունքների միջազգային որոշ կազմակերպություններ մեր  հիմնական ուղիներն են՝ Հայաստանում կարևոր բարեփոխումներին աջակցելու համար»,-ասաց  Հյութֆիլդտը:

Իսկ տարածաշրջանում աջակցության համար առաջնահերթություններն են օրենքի գերակայությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և միջավայրը:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի զույգերը հայտնի ենՍտեղից էթալու եմ, ինձ պետք ա՞ էս երկիրը, 2 երեխա եմ մեծացնում, փողոցային առևտրի համար տուգանում են Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները. Դավիթ Տոնոյան Ոսկու գինն աճել է Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ` Երևանի և մարզերի որոշ հասցեներումԿոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի ՀանրապետությանըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀՀ պետական բյուջե մուտքագրվել է ավելի քան 20 մլն ՀՀ դրամ. ԲԸՏՄԵրևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա տեղում մահացելՄայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամըՕրվա խորհուրդ. Ապրիլի 19«Հրապարակ». Իշխանության յուրայիններից ո՞ւմ կընտրի ՄԻԵԴ-ը«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում«Հրապարակ». Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար)Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ ՆեթանյահուԿադիրովը «սադրանք» է անվանել Չեչնիայի ԱԻՆ ղեկավարի ձերբակալությունը Դաղստանում (տեսանյութ)Արթուր Դավթյանը դուրս է եկել Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ (տեսանյութ) Ադրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար)Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահին «Արտաքին ազդեցության» մասին օրենքը համապատասխանում է Մոսկվայի շահերին․ Վրաստանի նախագահ Քիմ Քարդաշյանը սև բիկինիով ցուցադրել է կազմվածքը (լուսանկարներ)Հաճախորդն իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինԱյս իշխանություններն այս տարիների ընթացքում ավելի շատ ապօրինություններ են արել, քան նախորդ 3-ը միասին. Քոչարյան (տեսանյութ) Գիտնականները պարզել են, թե ինչպես է առողջ ապրելակերպն ազդում ինտիմ կյանքի վրաԱնվտանգությո՞ւն, թե կուշտ որովայն. ՔՊ-ականների «առաջարկը»՝ ժողովրդինԿիմ Չեն Ընը երթևեկել է Պուտինի նվիրած ավտոմեքենայով (լուսանկար)«Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ ներկայացվել է Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ զեկույցԹուրքիայում երկրաշարժի հետևանքով կան ավերվածություններ (տեսանյութ)Ինչ աղետների է հանգեցնելու Փաշինյանի արկածախնդրությունըՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասինԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները Պետրոս Ղազարյանի հրավերն ընդունված է․ Եսայի քահանա ԱրթենյանՓաշինյանը հայտնել է՝ ինչ է պետք հաջողակ պետություն ունենալու համար (տեսանյութ)«Ժողվարչապետը» տվեց-անցավ բոլորին. Փաշինյանի «կոմպլեքսներն» ու վախերըԵսայի քահանա Արթենյանին վաղը հրավիրում եմ հյուր․ Պետրոս ՂազարյանՔենիայում ուղղաթիռ է կործանվել․ զոհվել է երկրի պաշտպանության ուժերի ղեկավարըՓաշինյանը ՔՊ-ականների հետ նիստ է անցկացնում (տեսանյութ)Արևմուտքի՝ նոր պատերազմի քարտ-բլանշը Բաքվին
Ամենադիտված