Չեխիայում ֆերմերը բրոնզեդարյան ոսկե գոտի է գտել ճակնդեղի դաշտում
ԼուսանկարներՉեխիայի Օպավա շրջանից ֆերմերն իր ճակնդեղի դաշտում գտել է բրոնզի դարաշրջանի ոսկե գոտի։ Այս մասին հայտնում է Czech Radio-ի կայքը։
Տղամարդը, ով ցանկացել է անհայտ մնալ, գտածոն նվիրել է Սիլեզիայի թանգարանին: Թանգարանի գլխավոր հնագետ Իրժի Յուչելկան ասել է, որ գտածոյի արժեքը արդեն պարզ է դարձել ֆերմերի ուղարկած լուսանկարից։
Գոտու երկարությունը 49 սանտիմետր է, իսկ լայնությունը՝ ինը։ Այն 84 տոկոսով ոսկի է, մոտ 15 տոկոսը՝ արծաթ, իսկ մնացած մասը կազմված է այլ տարրերից՝ հիմնականում պղնձից։
Հնագետները ենթադրում են, որ զարդարանքը թվագրվում է բրոնզի դարի կեսերից կամ վերջերից և պատկանում է Ուրնոպոլի հնագիտական մշակույթին։ Հայտնի չէ, թե արդյոք գոտին պատրաստել են տեղացի արհեստավորները, թե բերվել են հեռվից։
Վերլուծությունից և գնահատումից հետո գոտին կներառվի Բրունտալ թանգարանի հավաքածուում։