Մեր վերջնական նպատակը Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդրի խաղաղ լուծումն է. Պետդեպ
Արտաքին Քաղաքական«Մեր վերջնական նպատակը Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդրի խաղաղ լուծումն է»։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպի փոխխոսնակ Վեդանտ Պատելը՝ անդրադառնալով այս շաբաթ Հայաստանում Եվրամիության մշտադիտարկման առաքելության տեղակայման ֆոնին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցային գործընթացում առկա իրավիճակին:
«Մենք հույս ունենք, և պետքարտուղարը, դեսպան Ռիկերն ու մյուսները դրա համար են աշխատում: Մեր վերջնական նպատակը Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդրի խաղաղ լուծումն է»,-ասել է ԱՄՆ պետդեպ փոխխոսնակը։