Իրանի ու Ռուսաստանի համագործակցությունը Սիրիայից հետո տեղափոխվում է նաև Հայաստան. Ստեփան Դանիելյան
ԲլոգոսֆերաՔաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իրանի համար Հայաստանի հետ հարաբերությունները ստրատեգիական նշանակություն ունեն և՛ ապագա կոմունիկացիաների առումով, և՛ անվտանգության: Դա հասկանալի է, սակայն այստեղ կա ևս մի ենթաշերտ, որը լավ չի ընկալվում Հայաստանում: Իրանի ու Ռուսաստանի հարաբերությունները ստրատեգիական որակ են ձեռք բերում, դա նույնպես ունի թե՛ տնտեսական, թե՛ անվտանգային հարթություն: Ա՛յ այստեղ է պետք հասկանալ նաև Իրանի նման ակտիվության պատճառներից մեկը: Իրանի ու Ռուսաստանի համագործակցությունը Սիրիայից հետո տեղափոխվում է նաև Հայաստան: Հաշվի առնելով Ռուսաստանի հայտնի դժվարությունները և կախվածությունը Թուրքիայից, փաստորեն Ռուսաստանն այս փուլում Հայաստանի անվտանգության պատասխանատվությունը պատվիրակել է Իրանին: Պետք է համարել, որ Իրանի ակտիվությունն ունի Ռուսաստանի ոչ ցուցադրական աջակցությունը, կամ ավելի ճիշտ նրանք միմյանց հետ կոորդինացնում են իրենց դերակատարումները»: