ԵԱ. Անի Հովսեփյանը եզրափակիչում է, Սոնա Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիր
ՍպորտԲռնցքամարտի կանանց Եվրոպայի առաջնությունում Հայաստանն առաջին անգամ եզրափակիչի մասնակից ունի:
Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացվող առաջնությունում 70 կգ քաշային Անի Հովսեփյանը վստահ հաղթանակով դուրս եկավ եզրափակիչ:
Կիսաեզրափակիչում բռնցքամարտի կանանց Հայաստանի հավաքականի անդամը 5:0 հաշվով հաղթեց Չեռնոգորիայի ներկայացուցիչ Թամարա Ռադունովիչին:
Քառորդ եզրափակիչում Հովսեփյանը պարտության էր մատնել հունգարացի Ռեգինա Լակոսին:
Կիսաեզրափակիչ դուրս եկած Հայաստանի հավաքականի մյուս ներկայացուցիչ Սոնա Հարությունյանը նվաճեց բրոնզե մեդալ: Կիսաեզրափակիչում Հարությունյանը պարտվեց Ուկրաինան ներկայացնող Մարիա Բովային: Առաջին երկու ռաունդներում պարտվելուց հետո, Հայաստանի ներկայացուցիչը հրաժարվեց երրորդ ռաունդից եւ բավարարվեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալով: