Apple-ը նորից փոխում է գլխավոր դիզայներին
ԺամանցApple-ի դիզայնի ղեկավար Էվանս Հենքին հեռանում է ընկերությունից իր նշանակումից երեք տարի անց: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
«Apple-ի դիզայներական թիմը երախտապարտ է Էվանսի որոշման համար՝ մնալ իր պաշտոնում, քանի դեռ աշխատանքը անցումային փուլում է: Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել նրան ընկերությունում կատարած ներդրումների համար»,- ասվում է Apple-ի ներկայացուցիչների հայտարարության մեջ։
Հենքին իր գործընկերներին ասել էր, որ ընկերության ղեկավարության խնդրանքով՝ կմնա Apple-ում առաջիկա վեց ամիսների ընթացքում։ Դիզայնի բաժնում ներկայումս աշխատում են տասնյակ մարդիկ՝ Հենքիի գլխավորությամբ։ 2019 թվականին նա փոխարինեց հանրահայտ դիզայներ Ջոնի Այվին։ Նա Apple-ի գլխավոր դիզայներն էր երկու տասնամյակ։
Հենքիի ղեկավարությամբ թողարկվեցին այնպիսի գաջեթներ, ինչպիսիք են iPhone 12, 13, 14 սմարթֆոնները, նոր iPad-ները և նոր Mac համակարգիչները, որոնք հիմնված են Apple-ի M սերիայի պրոցեսորների վրա:
Ընկերությունը դեռ պաշտոնապես չի հայտարարել, թե ով է լինելու նրա իրավահաջորդը։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ դա կլինի Ռիչարդ Հովարտը։
Bloomberg-ը նշել է, որ Հենքիի հեռանալու պատճառով՝ Apple-ը առաջին անգամ կմնա առանց դիզայնի ղեկավարի՝ 1990-ականների վերջից ի վեր, երբ համահիմնադիր Սթիվ Ջոբսը Այվիին նշանակեց գլխավոր դիզայներ։