Քիմ Քարդաշյանն իր ծննդյան օրը նշել է Dolce & Gabbana ներքնազգեստով
PhotosԱմերիկացի գործարար Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է իտալական Dolce & Gabbana նորաձեւության տան հագուստով։ Պապարացիների լուսանկարները հրապարակում է Vogue-ը։
Աստղը ծրագրում էր նշել իր 42-ամյակը ընտանիքի և ընկերների հետ ռեփեր Աշերի համերգին Լաս Վեգասում, սակայն ստիպված է եղել վերադառնալ Լոս Անջելես։ Հեռուստաաստղի խոսքով՝ իր անձնական ինքնաթիռի օդաչուն ասել է, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով չի կարողանա վայրէջք կատարել նշանակման օդանավակայանում։
Այնուհետեւ հյուրերն ու Քիմը գնացել են In-N-Out արագ սննդի ռեստորանների ցանց։ Հայտնի աստղը հագել է փայլուն կրծկալ և ուղիղ տաբատ: