ՀՀ ցանկացած սմ հող կարող է հանձնվել բացառապես հանրաքվեով. Ռուբեն Մելիքյան Ոստիկանությունը անհամաչափ ուժ կիրառելով բերման ենթարկեց Չարենցի փողոցը փակած քաղաքացիներին (տեսանյութ) Ցուցարարները փակել են ոստիկանական մեքենայի ճամփան, չեն թողնում բերման ենթարկել Գերասիմ Վարդանյանին (տեսանյութ) ՀԻՄԱ. Հայաստանի տարբեր հատվածներում փողոցներ են փակվում Պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան ՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող գա տեսնենք՝ ինչ անվտանգություն կա, թող գա ստեղ աշխատի. կիրանցեցի (տեսանյութ) Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը. ընդհանուր՝ բողոքի ակցիայի 96 մասնակից 

«Փաստ». Փաշինյանական «դեմարշ» ընդդեմ Մոսկվայի

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Տևական ժամանակ է, ինչ «շրջանառվում» է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրի, այսպես կոչված, վաշինգտոնյան տարբերակը։ Եվ ճիշտ է՝ դեռևս պաշտոնական հաստատում չկա, բայց որ այդ տարբերակի գոյությունը չի հերքվել, դա արդեն խոսուն իրողություն է։ Ըստ այդմ, պատահական չեն խոսակցությունները, թե Պրահայում հենց այդ փաստաթղթի շուրջ է եղել Փաշինյանի, Ալիևի ու Էրդողանի զրույցների հիմնական թեման։ Անգամ Աստանայի հանդիպման ժամանակ Ալիևը հատուկ ակնարկներ էր անում, թե Պրահայում հենց այդ տարբերակն են քննարկել։ Բնականաբար, պայմանագրի այս տարբերակում տեղ գտած պայմանները Արևմուտքի՝ առաջին հերթին Վաշինգտոնի միջամտության արդյունք են։

Իսկ Արևմուտքին, մեծ հաշվով, ոչ այնքան տարածաշրջանում հակամարտությունների կարգավորումն ու խաղաղությունն է հուզում, որքան Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու հարցը։ Այլապես հաշտության պայմանագրի արևմտյան տարբերակում տեղ չէր գտնի այնպիսի դրույթ, որում նշվում է, թե «Ադրբեջանը կներկայացնի այն անձնավորությանը, որը կաշխատի ԼՂ–ի հայ էթնիկ համայնքի կողմից նշանակված ներկայացուցչի հետ` քննարկումներ անցկացնելու ԼՂ բնակիչների իրավունքների և անվտանգության վերաբերյալ»։ Ստացվում է, որ այդ պայմանագրով Հայաստանը վերջնականապես հրաժարվում է արցախահայության իրավունքների պաշտպանությունից, Արցախին որևէ կարգավիճակ չի տրվում, ու այնտեղ ապրող հայության ճակատագիրը փաստացի թողնվում է Ալիևի հայեցողությանը, որն էլ բացեիբաց հայտարարում է, թե Արցախում ապրող հայերը Ադրբեջանի քաղաքացիներ են, իսկ նրանք, ովքեր կհրաժարվեն այդ քաղաքացիությունից, պետք է հեռանան։

Արևմուտքի միջնորդությամբ ընթացող բանակցություններում ընդգծվում է, որ պայմանագիրը կնքվելու է մինչև տարեվերջ։ Իսկ ինչո՞ւ է այդքան շտապում Արևմուտքը, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը օր առաջ հաշտության պայմանագիր կնքեն։ Նախ՝ Արևմուտքը փորձում է իր նախաձեռնած տարբերակով ռուս խաղաղապահներին դուրս բերել Արցախից, իսկ հետո պայմաններ ստեղծել, որ Հայաստանը ևս պոկվի Ռուսաստանից։ Միևնույն ժամանակ, ուշագրավ է, որ հաշտության պայմանագրի շուտափույթ կնքման մասին խոսակցություններին զուգահեռ տեղեկություններ են տարածվում Սոչիում Փաշինյանի, Ալիևի և Պուտինի հանդիպման մասին։ Այս հանդիպման հետ կապված առանցքային նրբություններն էլ հաշվի առնելով՝ հավանական են զարգացումների մի քանի տարբերակներ։

Հնարավոր զարգացումներից մեկը, որին ՀՀ իշխանությունները մեծ ուժով ձգտում են, այն է, որ Սոչիի հավանական հանդիպումը լինի սոսկ «արձանագրային», իսկ Սոչիից վերադառնալուց հետո Պուտինի «թիկունքում» Փաշինյանն անմիջապես ստորագրի «վաշինգտոնյան» փաստաթուղթը։ Սակայն մյուս կողմից էլ՝ ենթադրելի է, որ Ռուսաստանը այդպես հեշտ չի զիջելու իր ազդեցությունը և մինչև վերջ պաշտպանելու է իր շահերը։ Այնպես որ, Սոչիի հանդիպումը, եթե, իհարկե, կայանա, կարող է շրջադարձային լինել՝ հնարավոր մի քանի ելքերով: Այս ամենի մեջ առավել ուշագրավ է, թե ինչ դիրքորոշում են ցուցաբերում ՀՀ իշխանությունները։ Հատկապես վերջին շրջանում նկատելի է Հայաստանում իշխանական ու մերձիշխանական քարոզչամեքենայի կողմից հակառուսականության քարոզի դոզայի աննախադեպ ավելացումը։

Ու այս ամենի ֆոնին հանկարծ պարզվում է, որ Զատուլինը (ապա նաև՝ Մարգարիտա Սիմոնյանը) Հայաստանում անցանկալի անձ է ճանաչվել, նրա մուտքն արգելված է մեր երկիր։ Ի դեպ, երևի թե սա զարմանալի չէ այս իշխանությունների դեպքում, որովհետև Զատուլինը միշտ էլ հանդես է եկել պրոհայկական և Արցախի իրավունքների պաշտպանության դիրքերից ու պարբերաբար այցելել է Հայաստան ու Արցախ։ Միևնույն ժամանակ, Զատուլինը ռուսական այն եզակի խիզախ քաղաքական գործիչներից է, որը պաշտպանել է հայկական շահերը անկախ Ադրբեջանի քաղաքական ճնշումների փորձերից ու անգամ Արցախ այցելելու և Արցախի իշխանությունների հետ հանդիպումներ ունենալու համար նա դեռևս 2010 թվականին հայտնվել է Ադրբեջանի «սև ցուցակում»։

Զատուլինին ու Սիմոնյանին անցանկալի անձ հայտարարելու իրողությունը լրացուցիչ թեմա է տալիս արևմտամետ և հատկապես «գրանտակեր» շրջանակներին, որպեսզի նրանք մեծ ոգևորությամբ գովերգեն այս քայլը և նորովի բորբոքեն հակառուսական տրամադրություններ այն համատեքստում, թե իբր դրանով Հայաստանը պաշտպանում է իր ինքնիշխանությունը։ Այս ամենն, իհարկե, շատ ավելի հետաքրքիր նրբերանգներ է ստանում Սոչիի հանդիպումից առաջ: Ասել, թե ռուսները աչք են փակելու փաշինյանական նման դեմարշների վրա, նշանակում է լավ չճանաչել Ռուսաստանը: Թեպետ, մյուս կողմից, եթե հայրենասեր, հայրենիքի գիտակցում ունեցող հայերի մուտքն են արգելում Հայաստան՝ միայն նրա համար, որ «քլնգել» են իշխանություններին, հայասեր, հայամետ այլազգիների մուտքն արգելելն ի՞նչ մի բարդ բան է Փաշինյանի համար»:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ոստիկանները կնոջը քաշքշելով իջեցրին մեքենայից և բերման ենթարկեցին. նա ակցիային միացել էր մեքենայի ազդանշանով «Քո նմաններն են էս երկիրը քանդել», «Իմ նմաններին հլը չես տեսել»․ Շիրակում ճանապարհներ են փակվել (տեսանյութ)Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ուշագնաց էր եղել, բուժօգնություն է տրամադրվում. Տավուշում գերլարված էԷդ մի փոքր հողը Հայաստանի լինել չլինելու հարցն է. Չարենցի փողոցը փակած քաղաքացի (տեսանյութ)Արարատում նույնպես ճանապարհներ են փակվելՍև բերետավորները, ուժ կիրառելով, ճանապարհից հեռացրին ցուցարարների ավտոմեքենանԵրբ մենք մենակ ենք շփվում, և ոչ ոք իրավիճակը չի օգտագործում քաղաքական ամբիցիաների համար, կարողանում ենք համաձայնության գալ. ԱլիևԵրբեք չէի կարող պատկերացնել, որ ես փողոց կփակեմ. պետք է պարտադրենք իշխանություններին հեռանալ. ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյան ՀՀ ցանկացած սմ հող կարող է հանձնվել բացառապես հանրաքվեով. Ռուբեն Մելիքյան 2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կհանդիսանան նաև բուհի համար ընդունելության քննություններ. նախագիծՈստիկանությունը անհամաչափ ուժ կիրառելով բերման ենթարկեց Չարենցի փողոցը փակած քաղաքացիներին (տեսանյութ)«Բռնություն մի գործադրեք», «Թուրք եք», «Նիկոլ, դավաճան». Տավուշում լարված վիճակ է ու քաշքշուկՀայաստանի կառավարությունը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն բացելու որոշում է ընդունելՑուցարարները փակել են ոստիկանական մեքենայի ճամփան, չեն թողնում բերման ենթարկել Գերասիմ Վարդանյանին (տեսանյութ)Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք` որպես մեր սեփական ցավը. ԶախարովաՀայաստանում կրիպտոակտիվի գնումը և վաճառքը կիրականցվի բացառապես անկանխիկ եղանակով ՈՒՂԻՂ․ Տավուշում կոտրել են ցուցարարի դեմքը «Արա, խի՞ ես խփում». Տիգրանաշենի ճանապարհին ակցիայի մասնակիցներին բերման ենթարկեցին (տեսանյութ) «Ախպեր, իմ հող ու ջրի վրա քայլում եմ, չեք թողում», «Սա մեր հայրենիքն ա, չենք գնալու». լարված վիճակ (տեսանյութ) ՀՀ քրեական օրենսգրքում հստակ կսահմանվի կիբեռհանցագործությունների ցանկը․ Արփինե Սարգսյան«Ձեռս թող արա», «Մի գոռա», «Հիմա ի՞նչ, եկել եք թուրքի ճանապարհն եք պահում». լարված իրավիճակ (տեսանյութ)Գյուղացիները տագնապած են, որ իրենց կյանքը կփոխվի դեպի բացասականը. Սեմյոն քահանա Առաքելյան (տեսանյութ)ՀԻՄԱ. Հայաստանի տարբեր հատվածներում փողոցներ են փակվումՄարտունեցիները փակել են ճանապարհը՝ Ծակքարի մոտ հանուն Տավուշի (տեսանյութ)Նավթի գները նվազել ենՀայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Ալիև«Մարտական եղբայրություն» միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, Արման Պետրոսյանը կալանավորվել էՖրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել«Հող ու ջուր, մեր ու մանուկ ուրացել ենք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը (տեսանյութ) Պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև«Նիկոլ, դավաճան». գյումրեցիները ճանապարհ են փակել (տեսանյութ)Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողությամբ` ՌԴ սահմանապահներով. ԱլիևՏարադրամի փոխարժեքները ապրիլի 25-ին Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչըՍա Տավուշում հավելյալ հնարավորություն է, շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն կունենա (տեսանյութ)Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչՊարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ)Հենց հիմա որ ստեղ կանգնած ենք, էս տարածքը անցնելու ա Ադրբեջանին, բայց կադաստրով մերն ա (տեսանյութ)Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն ՄխիթարյանԱպրիլի 28-ին Երևանի կենտրոնում փակ փողոցներ կլինեն Հրամանատարական հավաքի մասնակիցները հետևել են նոր մոտեցումներով ցուցադրական պարապմունքին. ՊՆ Թուրքին մտցնում են մեր հողի մեջ, ո՞նց պաշտպանենք մեր ընտանիքներին, հողը հայինն ա, քաղաքական հարց չկա (տեսանյութ) Թանկարժեք մետաղների գները նվազել ենՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստըԱպրիլի 25-ի աստղագուշակԱսում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ ՊողոսյանԷդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող գա տեսնենք՝ ինչ անվտանգություն կա, թող գա ստեղ աշխատի. կիրանցեցի (տեսանյութ) Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը. ընդհանուր՝ բողոքի ակցիայի 96 մասնակիցՄենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ամենադիտված