Թալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Կարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ) ՄՔԴ դատախազ Օկամպոն Բունդեսթագում արցախցիների բռնահանման մասին զեկույց է ներկայացրել Պեսկովը նշել է Ուկրաինային ամերիկյան հրթիռների մատակարարման հետեւանքները Ցեղասպանության ճանաչումը հաճախ փորձ է արվել քաղաքական շահարկման թեմա դարձնել. Խաչատուրյան Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող կուբացի բռնցքամարտիկին (տեսանյութ) Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 

Ինչու պատկան մարմինները չեն նկատում ՔՊ-ականների հայտարարագրերի «մութ» կետերը

Վերլուծական

Հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի կողմից շատ է խոսվում այն բանի մասին, որ իր թիմակիցները, ի տարբերություն այսպես կոչված` նախկինների, պետք է թափանցիկ աշխատեն, հաշվետու լինեն հանրությանը և որևէ կասկածելի պատմությունների մեջ թաթախված չլինեն: Սակայն, հեղափոխությունից շուրջ հինգ տարի անց Փաշինյանի թիմակիցների ներկայացրած հայտարարագրերը եթե չասենք, որ կոռուպցիոն ռիսկեր են պարունակում, այնուամենայնիվ որոշակի հարցեր են առաջացնում հասարակության տարբեր շերտերի մոտ:

Դիցուք՝  տարեկան հայտարարագրում Մաթևոս Ասատրյանի անշարժ գույքի քանակը պահպանվել է՝ 8-ն է: Ավտոմեքենաները երկուսն են՝ 2016 թվականին ձեռք բերված Toyota-ն եւ UAZ-ը: Բանկային հաշվին 2020 թվականի սկզվին առկա է եղել 227 հազար դրամ, որը տարեվերջին դարձել է 258 հազար դրամ, իսկ կանխիկ դրամը 1 մլն դրամից դարձել է 1 մլն 500 հազար դրամ: ՔՊ-ական պատգամավորի խորհրդարանից ստացած աշխատավարձը կազմել է 7 մլն 789 հազար դրամ, այսինքն՝ ամսական 649 հազար դրամ: Նա նաեւ ՀՀ առեւտրային բանկերից մեկից ստացել է 389 հազար դրամի չափով փոխառություն, վարկ: Պարզվում է՝ 2021 թվականի տարեկան հայտարարագրում ՔՊ-ական պատգամավորի կյանքում դրական փոփոխություն է տեղի ունեցել, նա բնակարանատեր է դարձել: Վերջինս նաև 30 մլն 399 հազար դրամով կամ 72 հազար դոլարով բնակարան է գնել Երեւանի Աջափնյակ վարչական շրջանում: Գործարքի մյուս կողմը «Նորիկ-70» ընկերությունն է:

Հայկ Սարգսյանի  տարեկան հայտարարագրում նշված է, որ բանկային հաշվին մնացորդը կազմել է 4 մլն 385 հազար դրամ: Իսկ կանխիկ գումարը՝ 24 մլն դրամ եւ 55 հազար դոլար: Նա բանկերից մեկից ստացել է 82 հազար դրամի եկամուտ, իսկ ամսական աշխատավարձը կազմել է 698 հազար դրամ: 2021 թվականի տարեկան հայտարարագրի ծախսերի վերաբերյալ հատվածում ոչինչ նշված չէ: Ուշագրավն այն է, որ պատգամավորը եւ 2021 եւ 2022 թվականների հայտարարագրերում ոչ մի տող չի հիշատակել Սեւանա լճի ափին գործող «White Shorja» ամառային լողափի, սրճարանի մասին: Այն, որ «White Shorja»-ն պատկանում է Սարգսյանին, այս մասին բազմաթիվ լրատվամիջոցներ գրել են: Ավելին` Սարգսյանի կինն է պարբերաբար լուսանկարներ է հրապարակում այդ լողափից: Բայց, չգիտես ինչու, Սարգսյանը գերադասել է լողափի մասին հայտարարագրերում չնշել:

ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը հայտարարագրել է 20,804.00 և 10,360.48 եվրո, 12,843,129.00 ՀՀ դրամ, 12,177.59 ԱՄՆ դոլար: Թորոսյանի 2021 թվականի տարեկան հայտարարագրում հետաքրքիր գույքային փոփոխություններ են տեղի ունեցել. նա նախորդ տարի թվով 4 հողամաս է գնել, որից երկուսը՝ Արագածոտնի մարզի Փարպի համայնքում, իսկ մյուս երկուսը՝ Կոտայքի մարզի Քարաշամբում:Թորոսյանը 9 մլն 520 հազար դրամի չափով նվեր է ստացել Գեւորգ Թորոսյանից: Բացի այս, նա ԴԱՀԿ-ից ստացել է 779 հազար դրամի չափով եկամուտ, իսկ Bank Austria-ից՝ 20 հազար 737 եվրո:
Ի դեպ, Թորոսյանը ներկայացրել է նաեւ ծախսերի հայտարարագիր, որտեղ նշված է, թե որքան գումար է ծախսել հանգստի համար: Օրինակ՝ Թորոսյանը 341 հազար 581 ռուսական ռուբլիի եւ 1094 եվրոյի չափ ծախս կատարել է հանգստի ճանապարհածախսի վրա:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարագրել է 30,000.00 և 11,999.00 ԱՄՆ դոլար, 9,797,090.00 և 2,000,000.00 ՀՀ դրամ: Հետաքրքիր է, թե պատգամավորի համեստ աշխատավարձով ապրող, որևէ բիզնես չունեցող Քոչարյանին որտեղից այս եկամուտները:

Իմքայլական մեկ այլ պատգամավոր Արփինե Դավոյանը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հայտարարագրել էր 6,613,848.00 դրամի եկամուտ, իսկ արդեն մեկ տարի անց նրա եկամուտները կազմել են 576,360.00: Սա էլ է, մեղմ ասած, տարակուսելի՝ հաշվի առնելով պատգամավորների աստղաբաշխական պարգևավճարները:

Վահե Ղալումյանի՝ պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նշված են չորս հողամասերը, մեկ անհատական բնակելի տունը, երկու բեռնատարները: Նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքը, դրամական միջոցները (բացառությամբ աշխատանքի), ծառայության տեսքով ստացած դրամական միջոցները կազմել են 150,000.00 ռուբլի: Ուշագրավն այն է, որ արդեն տարեկան հայտարարագրում հողամասերը և անգամ անհատական բնակելի տունը անհետացել են, չկան նաև բեռնատարները, որոնցից միայն մեկի ճակատագիրն է հայտնի՝ այն օտարվել է 1,930,000.00 դրամով, իսկ հարկային տարում Ղալումյանի դրամական միջոցները կազմել են 3,630,643.00 դրամ:

Անշուշտ, հարցեր, ինչպես հասկանում ենք, առաջանում են և զարմանալի է, որ որոշ պաշտոնյաների առավել կասկածելի թվացող հայտարարագրեր մինչ օրս պատկան մարմինների կողմից չեն ուսումնասիրվել, որպեսզի առնվազն փարատվեին հասարակության տարբեր շերտերի մոտ առկա կասկածներն ու հարցերը...

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կինը սիրահարվել է կեղծ Իլոն Մասկին և նրան գումար տվելԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել Աննա Հակոբյանը Գյումրի կատարած այցից լուսանկարներ է հրապարակելԴանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԿարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ) ՄՔԴ դատախազ Օկամպոն Բունդեսթագում արցախցիների բռնահանման մասին զեկույց է ներկայացրելՊեսկովը նշել է Ուկրաինային ամերիկյան հրթիռների մատակարարման հետեւանքներըՑեղասպանության ճանաչումը հաճախ փորձ է արվել քաղաքական շահարկման թեմա դարձնել. Խաչատուրյան Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող կուբացի բռնցքամարտիկին (տեսանյութ) Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով Փաշինյանը ՔՊ նախաձեռնող խմբի նիստին հանդես է եկել սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով Քննարկվել են ԱՄՆ կողմից ՀՀ-ին տրամադրվող աջակցության վերաբերյալ հարցեր Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան ԱբրահամյանՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Աննախադեպ ռեպրեսիաների քարտ-բլանշ Արևմուտքից՝ Նիկոլ ՓաշինյանինՄիգրանտները Ռուսաստանին չեն օգնի, այլ մոտեցումներ են պետք․ ՊուտինԲռնցքամարտի ԵԱ․ 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը դուրս է եկել եզրափակիչ (տեսանյութ)Անօրինական եկել եք մարդու վարձակալած հողատարածք․ քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ)Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան ՍարգսյանԵրեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք․ Արմեն ԱշոտյանՔՊ շարքերում անհանգիստ ջղաձգումներ են՝ աճող հանրային դժգոհության ալիքի ֆոնինԱնընդհատ զիջելով չէ, հիմա ադրբեջանցիները երգում-պարում են, նայե'ք էս ժողովրդի վիճակը. Տեր Արամ (տեսանյութ)Grand Indian Wedding at Seven Visions, The Dvin (տեսանյութ)Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չեմ դադարեցնելու իմ պայքարը, մինչև ստույգ չասեն՝ ինչն է Հայաստան իմ մուտքն արգելելու պատճառը․ Լեո Նիկոլյան (տեսանյութ)2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ)ԱՄՆ նախազգուշացնող «մեսիջը»՝ Փաշինյանին, թե լավ բեմադրված շոուՔրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել՝ խուլիգանություն կատարելու համարՄեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն Գրիգորյան (տեսանյութ) Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա (տեսանյութ)Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե՛ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ)10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համարՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը. նրան թույլ է տրվել խոսել ընտանիքի հետԱկցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է. ՆԳՆ Քաղաքացիները միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)Հանրապետության հրապարակում ինքնաբուխ բողոքի ակցիա է (տեսանյութ)Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և միանգամից եկել Կիրանց (տեսանյութ)Արշակունյաց պողոտայում մեծ խցանում է առաջացել (տեսանյութ)Հայ մարդ, ոտքի՛ ել, տեր կանգնի՛ր քո երկրին․ Կարին Տոնոյան (տեսանյութ)«Մինի վրա մարդ ա տրաքել», «Եթե թուրքը մտնելու ա իմ էրեխուն մորթի, շատերը կտրաքեն». լարված իրավիճակ (տեսանյութ) Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը (տեսանյութ)Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելԱննամուսնե՛ր, կոտորվե՛ք դուք․ Կիրանցում իրավիճակը լարված է․ ինչ է կատարվում այս պահին (տեսանյութ) Միրզոյանը և Սերբիայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերԿիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ)
Ամենադիտված