Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Մի ժամանակ «իգնոռ» էին անում, հիմա թեթևակի խոսքից բռնում-տանում են, դա վախի հետևանք է. քաղտեխնոլոգ (տեսանյութ) Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) «Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ են հայտնվել Երևանի տարբեր վարչական շրջաններում (լուսանկարներ) Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն «Ով մտածում է՝ հայկական չի, իրա ․․․»․ Գերասիմ Վարդանյան (տեսանյութ) Քննարկվել են Հայաստան-Սիրիա միջխորհրդարանական հարաբերությունների ընդլայնման հեռանկարները 

«Հրապարակ». Արուսյակ Ալեքսանյանի կալանավորված 22-ամյա օգնականը ընկճված չէ

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջին ատյանի դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի 22-ամյա օգնական Թ․ Հ․-ին կալանավորելու վերաբերյալ դատավոր Դավիթ Արղամանյանի կայացրած որոշումը բողոքարկվել է, սակայն դեռ չի քննվել, նույնիսկ դեռ մակագրված էլ չէ որեւէ դատավորի։ Այս մասին մեզ ասաց Թ․ Հ․-ի պաշտպան Գարիկ Գալիկյանը։

Հիշեցնենք, որ օգնականը կալանավորվել է հոկտեմբերի 21-ին, նա մեղադրվում է դատավոր Արուսյակ Ալեքսանյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու հարցում օժանդակելու մեջ։ Նա մեղադրանքը չի ընդունում։ Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը եւս կալանավորված է։

Գալիկյանին հարցրինք՝ այս ընթացքում շփումներ ունեցե՞լ է իր պաշտպանյալի հետ, հոգեբանական ի՞ նչ վիճակում է՝ ամեն դեպքում, խոսքը 22-ամյա աղջկա մասին է։ «Շատ նորմալ, բացարձակ որեւէ ընկճվածություն չունի»,- պատասխանեց Գալիկյանը։

Պաշտպանին հարցրինք՝ նման մեղադրանք երբեւէ որեւէ մեկին առաջադրվե՞լ է, կա՞ նման դատական պրակտիկա։ «Ես իմ պրակտիկայի ընթացքում չեմ լսել»,- ասաց Գալիկյանը՝ նշելով, որ մեղադրանքն ու դրա հիմնավորվածությունն իր համար աբսուրդ են։

Պաշտպանի խոսքով՝ բարդ է կանխատեսելը, թե վերաքննիչ դատարանը կալանքի դեմ բերված բողոքի վերաբերյալ ինչ որոշում կկայացնի, սակայն կարծում է, որ ցանկացած պարագայում ինչ որոշում էլ կայացվի, գոնե պատճառաբանված կլինի։ Դատարանը Թ․Հ․-ին կալանավորելու հիմք է համարել այն, որ նա, ենթադրաբար, կարող էր նախաքննության ընթացքին խոչընդոտել։ Գալիկյանին հարցրինք․ դատարանն ինչպե՞ս է պարզաբանել՝ 22-ամյա աղջիկը, ով ընդամենը դատավորի օգնական է աշխատել, ինչպե՞ս կարող է խոչընդոտել նախաքննության ընթացքին։ «Չգիտեմ, չեմ կարող ասել։ Հենց դրա համար էլ ասացի, որ իմ պատկերացումներով, իմ դիտարկումներով, այդ դատական ակտն աբսուրդ է»,- պատասխանեց Գալիկյանը։

Անդրադառնալով այն կարծիքներին, որ Թ․ Հ․-ին կալանավորելու միակ նպատակը նրա վրա ճնշում գործադրելն ու Արուսյակ Ալեքսանյանի դեմ ցուցմունք կորզելն է, Գալիկյանն ասաց․ «Ես նման մեկնաբանություն չեմ անի, որովհետեւ դա իրավական կատեգորիա չէ, բայց նաեւ, որպես այդպիսին, բացառել իրավունք չունեմ»։

Պաշտպանը հայտնեց, որ Թ․ Հ․-ն այս ընթացքում ցուցմունք չի տվել․ «Նրան ձերբակալել են, մեղադրանք են առաջադրել, անձը, օգտվելով իր դատավարական կարգավիճակից, հրաժարվել է ցուցմունք տալ եւ որեւէ հարցի պատասխանել»։ Թ․ Հ․-ի կալանավորումից հետո շատ իրավաբաններ նշեցին, որ նախկինում չգրված օրենք է եղել, որ, օրինակ, մի ընտանիքից 2 հոգու դատավորները չեն կալանավորել, այլ միայն մեկին, կալանք տալուց առաջ հաշվի են առել մեղադրյալի տարիքը, սեռը եւ այլն։

Անդրադառնալով այս հարցին՝ Գալիկյանն ասաց․ «Գիտեք՝ միշտ հաշվի են առել ցանկացած պարագայում, եթե մեղադրյալները եղել են մի քանի հոգի, արդյոք այդ մեղադրյալները մեկ ընտանիքի անդա՞մ են, թե՞ ոչ։ Միշտ, ցանկացած պարագայում կալանքը կիրառելիս հաշվի են առնում անձի տարիքը, սեռը՝ զուտ չգրված տարբերակով։ Այս պարագայում դատավոր Արղամանյանը ոչինչ հաշվի չառավ։ Ամեն դեպքում, եթե զուտ իրավական տեսանկյունից մենք նայենք, որ եթե անձը արարք է կատարել, ապա ինչ կապ ունի, օրենսդիրը նախատեսում է, ապա պետք է իր նկատմամբ խափանման միջոց կալանք ընտրվեր։

Ցանկացած պարագայում տվյալ որոշումը պետք է լիներ պատճառաբանված եւ հիմնավոր, բայց իրենց որոշման մեջ ես որեւէ հիմնավորում չեմ տեսնում։ Երբ գա ժամանակը, եւ ես իրավունք ունենամ «դատարանի որոշումը հրապարակելու», այսինքն՝ որոշումից խոսելու կամ այդ որոշմանը հղումներ կատարելու, գուցե ավելի մանրամասն ներկայացնեմ որոշման դրվագներ, հանգամանքներ, որոնք դատարանը մատնանշել է, եւ այդ ամենը մատնանշելու պարագայում նրա նկատմամբ խափանման միջոցը կալանավորումը չպիտի լիներ»։

Թ․ Հ․-ն, որպես Արուսյակ Ալեքսանյանի օգնական, առաջին ատյանի դատարանի Աջափնյակ 1 նստավայրում աշխատանքի է անցել անցած տարի՝ 2021 թվականի դեկտեմբերից։ Գալիկյանին հարցրինք՝ ողջամտորեն ինչպե՞ս կարող էր Թ․ Հ․-ն աջակցել կամ չաջակցել ապօրինի ակտի կայացմանը։ «Հայեցողական պաշտոն ունեցող անձը բացառապես դատարանի կարգադրություններն է կատարում, այսինքն՝ նրան մեղադրանք են առաջադրում ապօրինի դատական ակտ կայացնելուն օժանդակելու մեջ, բայց նա դատական ակտ չի կայացնում, նա մաքսիմում կարող է դատական ակտի նախագիծը կազմել, որը նրա բացառիկ պարտականությունն է, եւ այսօր մարդուն մեղադրանք են առաջադրում փաստացի իր պարտականությունները կատարելու համար։

Օգնականը չի կարող իմանալ՝ այդ ակտն ապօրինի՞ է, թե՞ ոչ, նա ապօրինի ակտ կայացնողը չէ, նա, առավելագույնը, միայն կարող է դատական ակտի նախագիծը կազմել, այսինքն՝ ներածական մասը, նախապատմությունը եւ այլն, բայց դատական ակտ կայացնողը դատավորն է։ Իսկ թե ինչ ձեւով է օգնականն օժանդակել այդ ակտը կայացնելուն, ինձ համար անհասկանալի է։ Դրա համար եմ ասում, որ վերաքննիչ դատարանն ինչ որոշում էլ կայացնի՝ թե՛ բավարարի, թե՛ մերժի մեր բողոքը, հուսանք, որ գոնե պատճառաբանված կլինի»,- ասաց Գալիկյանը»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Մի ժամանակ «իգնոռ» էին անում, հիմա թեթևակի խոսքից բռնում-տանում են, դա վախի հետևանք է. քաղտեխնոլոգ (տեսանյութ) Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) «Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ են հայտնվել Երևանի տարբեր վարչական շրջաններում (լուսանկարներ) Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն«Ով մտածում է՝ հայկական չի, իրա ․․․»․ Գերասիմ Վարդանյան (տեսանյութ) Մենք հեղափոխություն չենք անում, վարչապետ չենք փոխում, բայց թուրքին մի բերեք մեր տան մեջ. ակցիաՄենք Հայաստանի Հանրապետությունից ոչ մի տարածք էլ չենք տալիս. Տավուշի ոստիկանապետը կրկնում է ՔՊ-ին Օկուպացված Արցախում մինչև 2026-ի վերջ մոտ 40 000 ադրբեջանցի կբնակեցվի«Ինչպես է զինվորականը գետնին փռում ոստիկաններին» Իմ ելույթի մեջ միջազգային իրավունքին չհամապատասխանող որևէ բան չկար․ Սիմոնյանն արձագանքեց ՄատվիենկոյինԱռաջիկա օրերն՝ առանց տեղումների, ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաՆիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն ՆերսիսյանԿվերանայվի բուհերի ընդունելության գործող կարգը, կներդրվեն ընդունելության նոր մեխանիզմներԷդգար Ղազարյանն ազատ արձակվեցՔննարկվել են Հայաստան-Սիրիա միջխորհրդարանական հարաբերությունների ընդլայնման հեռանկարներըՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Նոյեմբերյանում բերման ենթարկված անձանց տեսակցելուԻրանն ու Ռուսաստանն անվտանգության ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆՎեդիի ոստիկանության բաժնում եմ. ՔոչարյանՈստիկանները գազանաբար առևանգեցին Գերասիմ Վարդանյանին. քաղաքացիները թույլ չեն տալիս տանել (տեսանյութ)Մեր բանակն լավ էլ կռվել ա, նիկոլականներն եկել, ասել են` էդ իրանց հողն ա, պետք ա հետ նահանջենք. ակցիա (տեսանյութ)ՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, բայց մի պայմանովՄենք մշտապես կարևորում ենք հայ-ֆրանսիական խորհրդարանական հարաբերությունների զարգացումը․ ՎարդանյանԱպարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)Թուրքի լծի տակ ենք մնալու, սա Արցախը տվեց, հիմա էլ Տավուշն ա հանձնում, թե չէ մեր տղերքը կռվել են (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Լարված իրավիճակ. Բագրատաշեն տանող ճանապարհը փակ է Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարինՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումըՓակ է Ճոճկանից Բագրատաշեն տանող հատվածը (տեսանյութ) Ալիևը լուրջ մարդ է, իր երկրի շահերն է առաջ տանում, նա Բաքվից կորոշի՝ հայը տաք ջուր ունենա, թե՞ ոչՆիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազությունՈր գնաս վզից բռնես, ասես` հլը մատով ցույց տուր, էդ ի՞նչն են հանձնում, սկսում ա հեքիաթներ պատմել (տեսանյութ)Ադրբեջանից կներկրվի գազը, Թուրքմենստանից, թե Եգիպտոսից, միևնույն է՝ երկրի ներսում սակագնային քաղաքականություն թելադրողը հենց «Գազպրոմն» է լինելու․ Դավթյան«Մեկի քթից արյուն էկավ, պատասխանը տալու ես», «Դու ԱԺ պատգամավոր ես, հեռու գնա». բողոքի ակցիա (տեսանյութ)Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա«Ոստիկանն ի՞նչ պտի անի, պտի խոշտանգի ժողովրդին», «Մի ոգևորվեք, հանգիստ». գերլարված իրավիճակԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց (տեսանյութ)Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակըԵրևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվելՏնտեսական ակտիվության ցուցանիշը աճել էՏավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ)Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ)Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհըՈստիկանները կնոջը քաշքշելով իջեցրին մեքենայից և բերման ենթարկեցին. նա ակցիային միացել էր մեքենայի ազդանշանով «Քո նմաններն են էս երկիրը քանդել», «Իմ նմաններին հլը չես տեսել»․ Շիրակում ճանապարհներ են փակվել (տեսանյութ)Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ուշագնաց էր եղել, բուժօգնություն է տրամադրվում. Տավուշում գերլարված է
Ամենադիտված